Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում          Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»       Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»    

20 փետ 2017 12:00

ԱԳՆ-ն տրամադրեց գաղտնիքների ցանկը

Դեռևս խորհրդային ժամանակներից բոլոր գերտեսչությունները գաղտնագրված էին պահում գաղտնի տեղեկությունների գերատեսչական ցանկերը:
 
2012 թվականին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցով Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ պետական ու ծառայողական գաղտնի տեղեկությունների ցանկերը չեն կարող լինել գաղտնի:
Սակայն, անցած 5 տարիների ընթացքում միմիայն Պաշտպանության նախարարությունն էր, որ հրապարակեց գաղտնի տեղեկությունների գերատեսչական ցանկը: 2016 թվականի հոկտեմբերին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմեց Արտաքին գործերի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ պահանջելով տրամադրել այդ երկու գերատեսչությունների գաղտնագրված տեղեկությունների գերատեսչական ցանկերը:
 
Երկու գերատեսչություններից էլ եկան մերժումներ, որոնք վիճարկվեցին դատական կարգով: Ի տարբերություն ԱԱԾ-ի, դատարանի նախնական լսումների փուլում ԱԳՆ-ից «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» տրամադրեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկը, բացառությամբ այն կետերի, որոնց անվանումները հանդիսանում են պետական կամ ծառայողական գաղտնիք։ Արդյունքում ԱԳՆ-ի դեմ բերված հայցով դատական գործը կարճվեց և նախարարությունն այժմ բացի գաղտնի ցանկից ՀԿ-ին պետք է նաև փոխհատուցի դատական ծախսերը: Ստորև հանրության դատին ենք ներկայացնում ԱԳՆ-ի՝ գաղտնագրման ենթական տեղեկությունների ցանկը:
 
Այսպիսով, Հայաստանի ԱԳՆ-ում գաղտնագրման են ենթակա՝
•Նախարարության տարեկան հաշվետվությունները;
 
•ՀՀ ազգային անվտանգությանը, քաղաքական կամ տնտեսական շահերին վերաբերող հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն;
 
•Տեղեկություններ արժութային, վարկային, գիտատեխնիկական, առևտրատնտեսական հարցերում օտարերկրյա պետությունների կամ իրավաբանական անձանց հետ ՀՀ պետական մարմինների համագործակցության մասին, նախքան կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը ու համաձայնագրերի կնքումը;
 
•Տեղեկություններ ՀՀ բարձրաստիճան կառավարական պատվիրակությունների արտասահման կատարվելիք այցերի նախապատրաստման մասին, մինչ դրանց պաշտոնական հրապարակումը;
 
•Տեղեկություններ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում նախատեսվող տեղաշարժերի մասին, նախքան դրանց պաշտոնական հրապարակումը;
 
•Դեսպանությունների տարեկան հաշվետվություններ;
 
•Տեղեկություններ դեսպանընկալ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կայացած բանակցային զրույցների գրառումների վերաբերյալ;
 
•ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին։ Հորդորում ենք բոլոր գերատեսչություններին հետևել օրինակին և ի կատարումն Սահմանդրական դատարանի 2012 թվականի ՍԴՈ-1010 գործով վճռին առանց դատական քաշքշուկների մեջ ընկնելու հրապարակել (տրամադրել) գաղտնագրման ենթական տեղեկությունների գերատեսչական ցանկերը:  «Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր