Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

10 մար 2017 16:14

Ընտրություն կատարել գաղափարախոսությունների միջև, այլ ոչ անիրատեսական լոզունգների. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀԿԿ անդամ Վազգեն Սաֆարյանը, խոսեց նախընտրական քարոզարշավի մասին, ինչպես նաեւ ամփոփեց շաբաթը: «Քարոզարշավը Հայաստանի կոմունիստական կուսակցության համար ընթանում է նորմալ հունով»-, նշեց Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ քարոզարշավը սկսել են Տավուշի մարզից, եղել են Բերդում, Իջևանում, երեկ եղել են Արարատի մարզի Վեդի և Մասիս քաղաքներում, իսկ այսօր իրենց քարոզչական խումբը մեկնում է Արմավիր և Բաղրամյան: «Տպավորությունն այնպիսին է, որ ժողովորդն այս ընտրություններից սպասելիքներ ունի, արմատական և լուրջ փոփոխությունների ակնկալիք ունի: Քարոզարշավի ժամանակ ժողովրդի հիմնական հարցադրումներն են՝ ե՞րբ են թոշակները բարձրանալու, աշխատատեղեր ստեղծվելու, երբ են մարդիկ կրթության, բուժման համակարգերից անվճար օգտվելու»,- ասաց Սաֆարյանը: 
 
Կոմկուսի ներկայացուցչի կարծիքով՝ ժողովուրդը լուրջ պետք է մոտենա այս ընտրություններին, ընտրություն կատարի գաղափարախոսությունների միջև, այլ ոչ անիրատեսական լոզունգների, նորահայտ կուսակցությունների անիրատեսական առաջարկների: Արտաքին քաղաքականության մեջ կոմունիստները կարևորում են Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի անվտանգության բաղադրիչի բարձարցումը, Արցախը բանակցային կողմ դարձնելը: 
 
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իշխանության գալու դեպքում նախատեսում է վերագործարկել «Նաիրիտ» գործարանը։ Վազգեն Սաֆարյանի խոսքերով, վերագործարկման համար անհրաժեշտ միջոցները կարելի է ներգրավել առեւտրային բանկերից. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր բանկերում շուրջ 1.7 տրիլիոն դրամի ավանդ կա ներգրավված։ Ավանդատուները ցանկության դեպքում կարող են դառնալ ձեռնարկության բաժնետեր։ Իսկ իրանական գազը կօգնի նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը: Նաիրիտ գործարանը համակարգաստեղծ ձեռնարկություն է, որի բազայի վրա կարող են աշխատել քիմիական գործարանները: Սա առաջին խնդիրն է, երկրորդը կլինի «Վանաձորի քիմպրոմը»։ Մենք ամեն գործարանի վերաբերյալ ունենք մեր մոտեցումները։ Պետք է սկսել առաջին քայլից, ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր