Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

18 մար 2017 15:40

Քաղցկեղի դեմ դեղամիջոց է ստեղծվել

Ուկրաինացի գիտնականները, որոնք աշխատում են Անտարկտիդայում՝ «Ակադեմիկոս Վերնադսկի» բեւեռային կայանում, քաղցկեղի դեմ դողամիջոց են ստեղծել: ТСН լրատվական ծառայության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի Անտարկտիկական ազգային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:


«Մեր կենսաբանները դեղամիջոցը ստեղծել են անտարկտիկական միկրոօրգանիզմների հիման վրա, որոնք այնտեղ արտակարգ պայմաններում են ապրում եւ արտակարգ հնարավորություններ ունեն: Այս դեղամիջոցներն օգնում են նույիսկ 4-րդ փուլում գտնվող քաղցկեղի դեպքում»,- ասել է Լիտվինովը:


Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Տարաս Շեւչենկոյի անվան համալսարանի կենսաբանական ինստիտուտն արդեն ստացել է դեղամիջոցի լիցենզիան, որն անվանել են «Մելովիտ», սակայն դեղը դեռեւս մարդկանց հասանելի չէ:

Գիտնականները թեստավորում են կատարել միայն կենդանիների վրա, նրանք դեռ երկար եւ ծախսատար փորձեր պետք է կատարեն, որոնց պետք է մասնակցեն մարդիկ: Դեղը մարդկանց հասանելի կլինի մինչկլինիկական հետազոտություններ կատարելուց հետո, պարզաբանել է Լիտվինովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր