ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

19 մար 2017 22:19

«Հաց բերողի» հիշատակին նվիրված ցույցը ավարտվեց.Ոստիկանները դարձյալ ուժ կիրառեցին (տեսանյութ)

Կառավարության դիմաց Տիգրան Մեծ պողոտայի վրա քիչ առաջ հրմշտոց ու բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի բողոքի երթ իրականացնող ցուցարարերի միջեւ։ Ցուցարարները նստեցին Կառավարությանը հարակից Տիգրան Մեծ պողոտայում եւ փակեցին փողոցը։
Ոստիկաննրը փորձեցին ուժով հեռացնել նստած ցուցարարներին, տեղի ունեցավ հրմշտոց, սակայն ցուցարարներն անդրդվելի էին եւ շարունակում էին նստած մնալ։ Մի փոքր ավելի ուշ կարմիր բերետավորներն ուժով ոտքի կանգնեցրին նստած ցուցարարներին, սական պողոտան դեռեւս ազատված չէ։
Այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք բոլոր կողմերից շրջափակել են ցուցարարներին։ Ոստիկանները շրջափակել են նաեւ կառավարության շենքը։
Նշենք, որ ցուցարարները նախօրեին նամակ էին հանձնել կառավարություն՝ «Հաց բերողին» «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու պահանջով, կառավարությունից խոստացել էին մինչեւ ժամը 18.00-ին պատասխանել, բայց մինչ օրս չեն պատասխանել։  Ցուցարարները պահանջում են այդ նամակի պատասխանը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր