Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

23 մար 2017 14:30

Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Երեկվանից  Ազգային անվտանգության  ծառայությունում գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել Սամվել Բաբայանի հարցաքննությանը, վերջինս բացարձակապես չի ընդունում այն ինչում իրեն կասկածում են: Մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, դեռևս պարզ չի:
Նշենք, որ վաղը կեսօրին կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:
Հիշեցնենք, որ  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ դա իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,-ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր