21:00 - Պարզ վարժություն՝ ընդամենը 3 շաբաթում բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար         20:45 - Էդ հեքիաթները որտեղի՞ց եք սերտում. քաղաքացին՝ «Ելք»–ի թեկնածուին.Տեսանյութ      20:30 - Ցավդ տանեմ, ես տնօրեններին բան չեմ ասել, ընգերներս են իմ համար աշխատում. Սամվել Ալեքսանյան    

17 հուն 2016 11:14

Ուորլիքը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որը հունիսի 20-ին անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է անձամբ Ուորլիքը:
Նա ընդգծել է, որ իրենք հուսով են՝ մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքները շարունակություն կստանան:
«Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի իրագործման մասին պայմանավորվածությունների արդյունքները և կվերականգնեն խաղաղության բազմակողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է նա:
Լրատվամիջոցի պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, ինչից հետո տեղի է ունենալու եռակողմ ձևաչափով հանդիպում:


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր