Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 մայիս 2016 14:10

Շատ կարևոր է, որպեսզի հայկական կողմը հանդես գա ամուր դիրքերից. Վ. Կարապետյան

«Վիեննայի հանդիպումն իր կայացման փաստով արդեն կարևոր էր»,- մայիսի 18-ին Հայացք մամուլի ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: «Մենք չունենք տարբերակ` բոյկոտելու նման հանդիպումները, հատկապես հաշվի առնելով այն լարվածությունը, որը կա սահմանի վրա: Եթե մենք մեր դիվանագիտության շնորհիվ փրկենք մարդկանց կյանքեր, գոնե այդ նպատակից ելնելով պետք է ակտիվ լինենք բանակցային գործընթացում, և ոչ անհրաժեշտ կամակորությունը կարծում եմ տեղին չէ:

Այն հարցերը, որոնք բարձրացված են իշխանության կողմից, կարծում եմ, որ ճիշտ են՝ վերահսկողություն, մոնիթորինգ պետք է իրականացվի, և մենք պետք է հետամուտ լինենք, որ թե համանախագահները և թե միջազգային հանրությունը հետևողական լինի, ինչը կկանխի այս հրաձգությունները»:

Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ Վիեննայում հանդիպելու երկու կողմերի պատրաստակամությունը, ինչպես նաև մեկ ամիս անց հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելը, ցույց է տալիս, որ կա ինչ-որ շարժ, դիրքորոշումների ակնհայտ մերձեցում, և այս պարագայում շատ կարևոր է, որպեսզի հայկական կողմը հանդես գա ամուր դիրքերից՝ Մադրիդյան կամ էլ Մադրիդյանից հետո եղած փաստաթղթում մեր մոտեցումները և դիրքերը լիարժեք պաշտպանելու համար: Եվ հենց այդ նպատակով է, որ ՀԱԿ-ը ժամանակավոր հրաժարվել է կոշտ քննադատություններով հանդես գալուց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր