Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

08 հուլ 2016 17:35

Գինու որակի առումով Հայաստանն այլևս հին Հայաստանը չէ

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն հուլիսի 8-ին Հայացք մամուլի ակումբում անդրադառնալով խաղողագործության հարցերին, հայկական գինեգործության զարգացմանը և արտահանման խնդիրներին, նշեց, որ ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված բացասական միտումները շարունակվում են. «Զրոյական կետին մոտ մի իրավիճակ է հիմա: Վերականգնվում է քանակական առումով, բայց արժեքի առումով դեռ ճգնաժամային իրավիճակ է։ Գինու որակի առումով հաստատուն աճ կա. նոր ընկերություններ են առաջանում, հները բարձրացնում են որակը: Հայաստանն այլևս հին Հայաստանը չէ՝ գինու որակի առումով: Շուկաների մասով կարող եմ ասել, որ հաստատուն կերպով նվազում է ՌԴ- ի մասնաբաժինն արտահանման մեջ»։
Ինչ վերաբերվում է հայկական կոնյակին, նշեց, որ հայ կոնյակ արտադրողները մինուսով են աշխատում. «Ռուբլու անկման պայմաններում հայ կոնյակ արտադրողներն աշխատում են ուղղակի չկորցնել շուկան, իսկ շահի մասին անգամ խոսք լինել չի կարող: Հայկական կոնյակներն ավելի էժան են, քան ռուսական, վրացական, ադրբեջանական կոնյակներն իրենց երկրներում, բացառությամբ 2-3 արտադրողների, որոնք կարողացան պահել գները, բայց շահ չստացան: Սա հարվածեց հայկական կոնյակի համբավին»,-ասաց Ավագ Հարությունյանը:
Ա. Հարությունյանը նկատեց՝ ԵՏՄ մտնելը քաղաքական որոշում էր ու տնտեսության հետ, գոնե գինու ու խաղողի մասով, կապ չուներ. «Մինչև ԵՏՄ մտնելն ու դրանից հետո էլ մեր հիմնական շուկան այդ երկրներն են: ԵՏՄ մտնելը 10-15%-ի առավելություն է գնային առումով, որը բարձր ինքնարժեքի ու տրանսպորտային արժեքների պարագայում էական ազդեցություն չունի: Փոխարենը՝ մենք վատացրեցինք հարաբերությունները եվրոպական շուկայի հետ, թեև հիմա ոչ ոք չի արգելում ծավալները մեծացնել եվրոպական շուկայում, բայց այնտեղ Վրաստանին ավելի լավ աչքով են նայում, քան Հայաստանին: Բացի այդ, Ռուսաստանը հիմա մշակում է շատ լուրջ ծրագրեր՝ գինեգործության և խաղողագործության զարգացման, ու 5 տարի հետո Ռուսաստանը կարիք չի ունենա ոչ հայկական խաղողի, ոչ էժան գինու, ոչ էլ կոնյակի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր