23:06 - Օրվա խորհուրդ.Փետրվարի 19         22:52 - Հնդկական քաղցրավենիք՝ Րավա լադու, նուրբ և յուրահատուկ (բաղադրատոմս,տեսանյութ)      21:00 - Թրամփն ու Ստալինը՝ «մեկ մարմին, մեկ հոգի»    

16 հուլ 2016 12:40

Թուրքիայում զոհերի թիվը աճել է

loading...
Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ և պայթյուններ:
Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:
Ավելի վաղ նշվել էր ավելի քան 60 զոհի մասին, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում:
Թուրքիայի ոստիկանապետի փոխանցմամբ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման ժամանակ տեղի ունեցած բախումներում սպանվել է հեղաշրջման 16 մասնակից, ևս 250 մարդ ձերբակալվել է: 


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր