17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

16 հուլ 2016 17:27

Երևանում ամուսինը կնոջը կասկածելով անհավատարմության մեջ` ինքնասպան է եղել

Այսօր` հուլիսի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 հերթապահ խումբը ոտիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների տներից մեկն, որտեղ նկուղում հայտնաբերել է կախված տղամարդու դի:
Shamshyan.com-ը գրում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` քննիչ Լևոն Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 51-ամյա Ա. Հ.-ն էր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է այն, որ ամուսինը կնոջը մեղադրել է անհավատարմության մեջ, ինչի համար էլ դիմել է այդ ծայրահեղ քայլին: Քննչական բաժինը այս տեղեկությունը նույնպես պարզում է:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր