Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

22 հուլ 2016 17:24

Առաջարկ հանգուցալուծման. Հարցազրույց Լևոն Շիրինյանի հետ

Օրեր առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և դրա հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի  շուրջ զրուցեցինք քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Լևոն Շիրինյանի հետ: 
-Պարոն Շիրինյան, ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված իրավիճակը և  հանգուցալուծումը ինչպե ՞ս  եք տեսնում:
-Ներկա պահին փակուղային վիճակ է: Իրավիճակի լուծումը պատկերացնում եմ երկխոսության և երկուստեք  օրակարգի ձևակերպման  միջոցով: Նկատի ունեմ իշխանությունը, գլխավորապես,  նախագահի ինստիտուտը և Սասնա ծռեր խումբը՝  իր ներկայացուցիչներով: Շատ կարևոր է օրակարգի ձևակերպումը,  որի մեջ պարտադիր պետք է ընդգրկվի մի քանի կարևոր հարցեր՝ արդյունաբերության վերագործարքում, գիտության վերականգնում, անվտանգության նոր հայեցակարգ և դրան համապատասխան արտաքին քաղաքական դոկտրինի ճշգրտում: Ստեղծված իրավիճակում ժողովուրդը պետք է պահանջի արյունահեղության բացառում: Ընդ որում, անթույլատրելի է որևէ պետության միջամտությունը  Հայաստանի ներքին գործերին: Մեր երկրի առաջ ծառացած հարցերը մենք ինքներս պետք է լուծենք: Ըստ իս, ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը ազգային ժողովի նոր ընտրությունների շուտափույթ նշանակումն  է և ընտրակեղծիքների բացառումը: Սա կլինի լավագույն լուծումը: 
-Նշվում է, որ բանակցություններ են ընթանում, և նույնիսկ դրան մասնակցում են Արցախի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: ՀՀԿ-ն նույնպես հաստատեց բանակցությունների առկայությունը: Ի՞նչ կտան այս բանակցությունները:
-Դա արդեն իսկ  դրական է: Այո, լավագույն տարբերակը բանակցություններն են, բայց առաջ պետք է գնալ՝ բանակցությունների մակարդակն ու կարգավիճակը  պետ է բարձրացվի: Պարտադիր օրակարգ պետք է լինի, թե ինչի մասին են բանակցում: Նորից եմ կրկնում,  լավագույն տարբերակը ԱԺ արտահերթ ընտրություներն են, քանի որ եղած իրականությունը այլևս նախկինը չէ: Սա պահանջում է լուրջ վերաբերմունք պետականությանը և նրա անվտանգության նկատմամբ: Կարծում եմ բանակցությունները չպետ է երկար ձգձգվեն, ինչքան ձգձգվեն, այդքան ժողովուրդը ռադիկալ կդառնա: Մյուս կողմից էլ, երիտասարդությունը ազգային ինքնագիտակցության արմատական հեղաշրջում կունենա: 
Ըստ «Սասնա ծռեր»-ի գործողությունների, սա  նման է ազգային ազատագրական պայքարի՝ զինված ապստամբության տեսքով: Ով, փորձում է տեղի ունեցածում տեսնել արտառոց մի բան, թող հիշի Կուբայական հեղափոխությունը՝ 1953 թ-ի հուլիսի 26-ին Ֆիդել Կաստրոյի խմբի կոմից տեղի ունեցած հարձակումը  Սանտյագո դե Կուբա քաղաքի Մոնկադա  զորանոցի վրա, ինչպես նաև Կուբայում հետագա իրադարձությունների զարգացումը, և շատ շատ բան կհասկանա, անհրաժեշտության դեպքում նաև շատ բան կսովորի: Հայտնի է, որ այդ խմբի մեջ էին մտնում Ֆիդել Կաստրոն, Եռնեստո Չե Գևարան, Ռաուլ Կաստրոն և ուրիշներ: Կուբայական հեղափոխությունը մեկ օրում չէ, որ ծնվել էր…
Առաջարկում եմ, չանտեսել ԱՄՆ կողմից արտահայտած կարծիքը:
Զրուցեց՝ Լուսինե Մանանդյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր