21:00 - Զարմանալի փաստեր հղիության մասին         20:40 - 5 զարմանալի փաստ Երկրի մասին, որոնք գիտությունը չի կարողանում բացատրել.Տեսանյութ      20:20 - Չի կարելի բզկտել մեր ժողովրդին եւ չի կարելի մարդկանց հանել իրար դեմ. Սերժ Սարգսյան    

27 հուլ 2016 16:43

Հայրս իմ շարժիչ ուժն է. Հեղինակավոր «The Telegraph»-ը զրուցել է Մխիթարյանի հետ

Загрузка...
Հեղինակավոր «The Telegraph» պարբերականը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Զրույցում հայ ֆուտբոլիստը, մասնավորապես, խոսել է իր հոր` Համլետ Մխիթարյանի մասին, ով գլխուղեղի ուռուցքի պատճառով մահացել է 1996 թ. մայիսի 6-ին։ 

«Հայրս իմ շարժիչ ուժն է: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ էր խաղում և ես միշտ երազում էի նրա հետ միասին մարզումների գնալ: Երբ ընտանիքով վերադարձանք Հայաստան, իմ երազանքն էր շարունակել նրա աշխատանքը և դառնալ ֆուտբոլիստ: Նրա մահը մեծ ցավ էր, սակայն այսպիսին է կյանքը և այն շարունակվում է...

Հուսով եմ, որ հայրս երկնքից տեսնում է, թե ես ինչպիսի աշխատանք եմ կատարում: Բազմիցս դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումները, սակայն հիմա ֆուտբոլում շատ բան է փոխվել: Հիմա ես դիտում եմ նրա հանդիպումները միայն այն բանի համար, որ հիշեմ, թե նա ինչպես է խաղացել:

Ցավալի է, սակայն հայրս կարող էր ինձ օգնել խոսքերով և խորհուրդներով: Նրա մահն ինձ ստիպեց ավելի արագ հասունանալ, քանի որ դժվար է մեծանալ առանց հոր: Իմ մայրն ինձ համար դարձավ և մայր, և հայր, ու ես շնորհակալ եմ նրան և բոլոր այն մարդկանց, ովքեր դժվար պահերին իմ կողքին են եղել»,- պարբերականի հետ զրույցում ասել է Մխիթարյանը:

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր