Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

02 սեպ 2016 19:20

Ադրբեջանը միևնույն է հարձակվելու է ու շատ ավելի ուժեղ. Տեսանյութ

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 25-ամյակի առթիվ  «Հայացք» մամուլի ակումբը հյուրընկալել էր ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ,  ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանին և քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանին:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Արցախի անկախության հռչակումը հեղաշրջման հավասարազոր մի գործընթաց էր, որտեղ հայությունը ցուցաբերել է  գրագետ և միջազգային իրավունքին համապատասխան քայլ. «Այս օրը Արցախը հռչակել է, որ դուրս է գալիս Ադրբեջանի հանրապետության կազմից,  անկախության հանրաքվեն եղել է հետագայում՝ դեկտեմբերի 10-ին, իսկ 1992 թվականի հունվարի 6-ին արդեն հռչակվել է Արցախի անկախությունը»: Տիկին Ալավերդյանը հավելեց, որ ինքը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Արցախը Հայաստան է, և վերջ: Խոսելով տարածքներ հանձնելու մասին՝  Լարիսա Ալավերդյանը նշեց, որ փոխզիջման մասին այսօր խոսում են միայն ՀՀ իշխանությունները.«Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ փոխզիջումների, այլև մեր  իշխանությունների անդեմ քաղաքականության շնորհիվ մենք սպասարկում ենք Ադրբեջանի սին հույսերը, որ կարող է բռնակցել իրեն չպատկանող տարածքները»,-եզրափակեց նա:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ ԼՂՀ անկախության օրն իր մոտ հակասական զգացումներ է առաջացնում. «Արցախը ճանաչվեց անկախ, որպեսզի միացվեր Հայաստանին, սակայն դա չեղավ: Երբ խոսում ենք Արցախի անկախության մասին, մի կողմից շատ լավ, հայրենասիրական զգացումներ են պատում, բայց մյուս կողմից հասկանում ես, որ գործ ունենք խաղի հետ: Մենք ստեղծել ենք մի խաղ, որը, ըստ էության, դիվանագիտական խաղ էր՝ աշխարհին խաբելու և մանևրելու տեղ թողնելու համար: Բայց մենք խաբեցինք միայն մեզ: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո մենք պետք է անմիջապես ճանաչեինք Արցախի անկախությունը, անցկացնեինք հանրաքվե, որից հետո այն միացնեինք Հայաստանին: Որևէ մեկն այդ մասին չի խոսում, բայց Հայաստանը Արցախին տարեկան տրամադրում է 100 միլիոն դոլար»,-ասաց նա:
Ըստ նրա, Ադրբեջանը պատրաստվում է շատ ավելի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների. «Մենք շարունակում ենք մնալ 90-ականների սկզբի մտայնությանը, որ Արցախը պետք է անկախ լինի, միջազգայնորեն ճանաչված: Իսկ ինչ է տալու միջազգային ճանաչումը Արցախին, և ով կարող է ճանաչել Արցախը, եթե ՀՀ-ն չի ճանաչում գոնե պաշտոնապես: Այն ամենը, ինչ-որ արել ենք, որ Ադրբեջանը չհարձակվի՝ արդեն հնացած է: Եվ Ադրբեջանը միևնույն է հարձակվելու է ու շատ ավելի ուժեղ»,- նկատեց Հայկ Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր