Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»          Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»       ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն    

02 սեպ 2016 18:52

Ղարաբաղի գլխին կախված վտանգը կարող է սպառնալ նաև Հայաստանին.Տեսանյութեր

Սեպտեմբերի 2-ին «Հայացք» մամուլի ակումբը հյուրընկալել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին:
Անդրադառնալով Արցախի անկախության հռչակմանը և կոնֆլիկտի հետագա կարգավորմանը Արման Նավասարդյանը նկատեց. «ԼՂՀ միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու գործընթացը պետք է շարունակվի: Հարցի լուծումներից մեկը պետք է լինի այն, որ Արցախը կամ պետք է դառնա անկախ պետություն՝ իր բոլոր իրավունքներով և պարտականություններով, կամ էլ միանա Հայաստանին»:
Ըստ նրա՝ Արցախի հիմնախնդրի լուծումը հիմա կիսասառեցված վիճակում է. «Եթե այսօր ռազմական գործողություններ չեն գնում, դա չի նշանակում, որ պատերազմի վտանգը անհետացած է: Ամեն րոպե դա կարող է լինել, մենք պետք է դրան պատրաստ լինենք, բայց դրա կողքին պետք է զբաղվել կարևոր խնդիրներով: Դա ռազմական ամրապնդման հարցն է, դիվանագիտական շատ-շատ խնդիրներ կան լուծելու»,- եզրափակեց Արման Նավասարդյանը:
«Ղարաբաղն անքակտելիորեն կապված է կովկասյան տարածաշրջանի բոլոր իրադարձությունների հետ և, ինչպես Հայաստանը, Ղարաբաղը նույնպես համարվում է Մեծ Մերձավոր Արևելքի մի մասը: Օգոստոսի 24-ից, երբ թուրքական զորքերը մտան Սիրիա, բոլորովին նոր իրավիճակ ստեղծվեց տարածաշրջանում: Եթե տարածաշրջանի երկրները սրեն հարաբերությունները Ռուսաստանի հետ,  ապա Ղարաբաղի ուղղությամբ նույնպես սրացում կլինի»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր