21:04 - Պուտինը կուսումնասիրի Թրամփի 7 էջանոց «հոգեբանական դոսյեն»         20:48 - Իմ եղբայրը դեմ չի եղել , որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը.Վաչիկ Բալասանյան      20:30 - Արքայական ուտեստ հավի մսով. Բաղադրատոմս, պատրաստման եղանակ(տեսանյութ)    

---

05 սեպ 2016 11:15

Ներկրվել են պահեստամասեր հնդկական արտադրության տրակտորների համար

loading...

Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» և «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը` նորոգելով 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր անիվավոր տրակտորները: 
 
Գյուղտեխնիկայի ներկրման հարցում երկու երկրների միջև համագործակցություն սկսելու վերաբերյալ գործարար շրջանակների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2016 թվականի մարտ ամսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` Հնդկաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում:
 
Գործարքն իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Նուռնուս» ՍՊԸ-ի կողմից հնդկական կողմի հետ իրականացված համագործակցության արդյունքում:


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր