Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 սեպ 2016 18:03

Հաշմանդամություն ունենալը դեռ չի նշանակում կյանքի վերջ` hատուկ նախագիծ հաշմանդամություն ունեցող անձանց համար. Լուսանկարներ

Սեպտեմբերի 6-ին «Հայացք» մամուլի ակումբը  հյուրընկալել էր ՀՀ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ժակլին Դիլիին, ԱՄՆ-ից ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով  փորձագետ  Անուշ Քելեշյանին, Ճապոնական  կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանին: Ասուլիսին մասնակցեցին նաև հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ համատեղ իրականացվում է «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը, որի շրջանակում  առաջին անգամ Հայաստանում  հաշմանադմություն ունեցող անձանց 15 օր   կուսուցանվի արևելյան մարտարվեստ, ձիավարություն, նետաձգություն նաև թատերարվեստ: 
«Այս ծրագրի նպատակն է հատուկ կարիքներ ունեցող անձանց ինտեգրել հասարակությանը: Համախմբել հաշմանդամություն ունեցող տարբեր մարդկանց մեկ գաղափարի շուրջ, նպաստել, որ նրանք ամբողջությամբ ինտեգրվեն կյանքին, քանի որ իրենց կյանքը հենց այս փուլից է սկսվում:   ԱՄՆ-ն այն երկիրն է, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմաններն այնպիսին են, որ նրանք իրենց գրեթե չտարբերեն սովորական մարդկանցից: Այնտեղ հարմարություններն ավելի շատ են՝ փողոցներից սկսած, կայանատեղիները, ամենակարևորը գործող օրենքները շատ նպաստավոր են: Այդ ոլորտում ԱՄՆ-ում բազմաթիվ ուսումնասիրություններ ենք կատարել և փորձում ենք այնտեղի փորձը բերել նաև Հայաստան»,-նշեց նախագծի հեղինակ Սևակ Հակոբյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ժակլին Դիլիի կարծիքով էլ ծրագիրը կկոտրի շատ կարծրատիպեր ու կփոխի հաշմանդամութուն ունեցող մարդու կյանքի սովորական ռիթմը: Նա նաև նշեց, որ տարբեր ծրագրեր իրականացնելով՝ ԱՄՆ դեսպանատունը փորձում է հատուկ կարքիներ ունեցող անձանց հնարավորինս ինտեգրել հասարակությանը. «Մենք ուզում ենք, որ հատուկ կարիքներ ունեցող անձինք հասարակության մեջ իրենց լավ զգան: Ծրագիրը կարևոր է նրանով, որ սովորեցնում է ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող անձանց, այլև հասարակությանը, թե ինչպես կարող են հաշմանդամություն ունեցող անձինք դրսևորվել հասարակության մեջ»:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ Անուշ Քելեշյանն էլ նկատեց, որ հաշմանդամություն ունենալը դեռ չի նշանակում կյանքի վերջ կամ մարդիկ, որոնց պետք է նայել ուրիշ աչքերով: Նա վստահեցրեց, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալներն ավելի հարմարավետ երկիր դառնալու համար, պարզապես պետք է աշխատել այդ ուղղությամբ, իսկ այս նախագիծը լավ առիթ է. «Սխալ է այն մոտեցումը, որ եթե ինչ-որ մեկը հաշմանդամություն ունի, ապա դա դիտվում է որպես կյանքի վերջ: Մեր մարմինն անսահմանափակ հնարավորություններ ունի: Անկախ ամեն ինչից՝ մենք շատ բաներ կարող ենք անել»:
Նախագծի մասնակիցներից՝ ասուլիսին ներկա Մերի Մանուկյան էլ ասաց, որ ծրագիրն իր անձը գնահատելու, վերաարժևորելու հնարավորություն է տալիս. «Այն տալիս է քո անձը գնահատելու ունակություն: Հնարավորություն է ընձեռում լցնել մեր առօրյան, մեզ վերաբերվել  ինչպես առողջ մարդու և ամենակարևորը ապրել լիարժեք կյանքով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր