Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 սեպ 2016 21:00

Տեխնիկական վարչապետեր Հայաստանում շատ շատերն են եղել

ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը Hayacq.com-ի հետ զրույցում անդրադառնալով նորանշանակ վարչապետին և  նոր ձևավորվող կառավարությանը նկատեց, որ նախ` շատ կարևոր էր, որպեսզի նախորդ վարչապետի հրաժարականը որևէ կերպ պատճառաբանվեր և ներկայացվեր հանրությանը.
«Մեր երկրի տնտեսությունը կոլապսի ենթարկվելու ճանապարհին է: ՀՀ-ում շատ բարդ իրավիճակ է ստեղծված՝  նախորդ կառավարության հրաժարականի մասով որևէ կերպ չպատճառաբանվեց, թե ինչո՞ւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Արդյո՞ք ինքը տվեց հրաժարական, թե՞ իրեն ասացին: Ես պաշտոնական ոչինչ չեմ լսել: ՀՀ վարչապետի պաշտոնն ըստ սահմանադրության  շատ լուրջ պաշտոն է և հենց այնպես մարդ հրաժարական տա ու գնա անընդունելի է, պետք է հասկանալ պատճառները: Ինչ վերաբերվում է  նոր կառավարությանը և վարչապետին, ապա պետք է գնահատական տալ այն ժամանակ, երբ կառավարության ծրագիրը կներկայացվի  Ազգային Ժողով: Բայց մի շատ կարևոր հարց կա. ցանկացած կառավարություն հաջողության կհասնի միայն այն դեպքում, երբ վարչապետն ազատ է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները իրականացնելիս, իսկ Հայաստանում նման բան չկա: Խոսել այս վարչապետը կամ կառավարությունը լավը կլինի, թե՞ վատը, արդեն մղվում է երկրորդ պլան: Եթե վարչապետին պետք է ասեն ինչ անի՝ այդ դեպքում  վարչապետի փոփոխություն չի կարող լինել: Տեխնիկական վարչապետեր Հայաստանում շատ շատերն են եղել: Խոսքը գնում է քաղաքական իշխանության մասին, այն մինչև այսօր վատ է եղել»,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր