17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

01 ապր 2016 10:26

National Geographic. Հայերի կոտորածը 100 տարի անց դեռ հետապնդում է վերջին վերապրածներին

National Geographic-ն անդրադարձ է կատարել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին և զրուցել վերապրած 5 հայերի՝ Վարազդատ Մանուկյանի, Մովսես Հանեշյանի, Մալաք Պապոյանի, Նեկտար Ալատուզյանի և Ֆարխա Հակոբյանի հետ։

«1915 թվականից սկսած՝ 500.000-ից 1.5 մլն էթնիկ հայեր, ովքեր բնակվում էին Թուրքիայում, սպանվեցին կամ աքսորվեցին իրենց հայրենի հողերից, որտեղ դարեր շարունակ թուրքերի հետ ապրել են հիմնականում խաղաղ։ Հայերը կոտորածն անվանում են ցեղասպանություն, թուրքերն ասում են, որ դա եղել է ավելի ընդարձակ պատերազմի հետևանք, որի ժամանակ շատ ժողովուրդներ, այդ թվում՝ թուրքերը, սոսկալի տառապանքներ են կրել։ Ցեղասպանությունը վերապրած և դեռ ողջ մի քանի հայերից 5-ը խորհում են այն սարսափների շուրջ, որոնց առերեսվել են՝ մանուկ հասակում իրենց հայրենիքից փախչելով, և այն հարցի շուրջ, թե ինչպիսին է եղել նրանց կյանքն աքսորում»,- նշում է National Geographic-ը տեսանյութին կից մեկնաբանությունում։

«Դա մոռանալու բան չէ, նրանք 1.5 մլն հայի սպանեցին, դա կհիշվի ու կտանջի մարդկանց»,- ասել է վերապրած ծերունիներից մեկը։

Տեսանյութում Ցեղասպանությունը վերապրածների խոսքերը հնչում են հայերեն՝ ուղեկցվելով անգլերեն ենթագրերով։


loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր