Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

29 սեպ 2016 23:15

«Սպասում ենք լավ լուրերի, քիչ մնաց»․ նաիրիտցի․ Տեսանյութ

 
 
Գրեթե երկու տարի ամեն հինգշաբթի բողոքի ցույցերը չդադարեցնող նաիրիտցիներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին իրենց գլխավոր ու հիմնական՝ «Նաիրիտ գործարանի» վերագործարկման պահանջով։ Նաիրիտցիների շարքերի ակնհայտ խտացումը, թերևս պայմանավորված է հոկտեմբերի 6-ին սպասվող  «EU ASIA Busines Finance Centre» Հոլդինգի ներդրողների պատվիրակության՝ Հայաստան այցով, որի շրջանակներում նախատեսված է հանդիպումներ ՀՀ վարչապետի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: 

 Ինչպես հայտնում են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից, Հոլդինգի առաջին հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի վերականգման հարցի լուծումն է, որի համար Հոլդինգի ներսում կազմակերպվել է «Նաիրիտ ԵՄ» կոնսորցիումը: Կառավարության հետ «Նաիրիտի» վերականգման խնդիրների քննարկման արդյունքում Հոլդինգը հուսով է ձեռք բերել ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ և արագորեն սկսել կազմակերպչական աշխատանքները: 
Հոլդինգը ցանկանում է ստեղծել ՀՀ կառավարության հետ Հայաստանի տնտեսության վերականգման համատեղ ֆինանսական ֆոնդ՝ «Համահայկական ԵՄ-Ասիա ֆոնդ» անվանմամբ, որի մեջ հոլդինգի ներդրողները պատրաստ են ներգրավվելու Հայաստանի համար կենսական նախագծերի համար անհրաժեշտ գումարներ՝ մեկ և ավելի միլիարդ եվրոյի չափով: 

Ինչպես նշեցին նաիրտցիները՝ նրանք այդ հանդիպմանը մեծ է ոգևորությամբ են սպասում,  շատերն էլ կարծում են, որ մոտենում է Նաիրիտի հանգուցալուծման պահը։ 
Սակայն, ինչ էլ որ լինի, ակնհայտ է, նաիրիտցիները չեն դադարեցնելու իրենց պայքարը, շարունակելու են բողոքի ցույցերն այնքան ժամանակ, մինչև Նաիրիտի վերագործարկման հարցը ստանա իր դրական լուծումը։
 
Նաիրիտցիների հաջորդ հավաքը նախատեսվում է հոկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։

Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր