Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

01 հոկ 2016 12:08

Ինչո՞ւ են կանայք դեպրեսիայով ավելի հաճախ հիվանդանում

Մասնագետների կարծիքով կա վատ կանխատեսում, որ 21-րդ դարի 30- ականներին հիվանդությունների շարքում առաջին տեղում դեպրեսիան և դրա հետ կապված այլ հիվանդությունները: Ու հիմա, մարդկությունը թևակոխել է մի ժամանակաշրջան, որ մարդն իր կյանքի ընթացքում, ուզի՝ թե՝ չուզի, ունենում է դեպրեսիվ խանգարումներ: 
Թեմայի շուրջ զրուցեցինք  Թիվ երկու բուժմիավորման  բժիշկ, նյարդաբան Սիրանուշ Ասատրյանի հետ:
- Բժշկուհի, որո՞նք են դեպրեսիայի առաջացման պատճառները:
- Դեպրեսիայի առաջացման հիմքում ընկած են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական գործոնները: Այն կարող է առաջանալ նաև որոշ դեղորայքների երկարատև օգտագործումից: Երբեմն՝ կլիմայից, արևի ճառագայթների պակասը նույնպես կարող է բերել դեպրեսիայի: Պատճառ կարող են հանդիսանալ  որոշ սոմատիկ հիվանդությունների դրսևորում՝ ինչպես նյարդաբանական, այնպես էլ ոչ՝ նյարդաբանական: Ոչ նյարդաբանականն առավել հանդիպում է էնդոկրին հիվանդությունների ժամանակ, առավելապես հիպոթիրեոզի դեպքում, քանզի հիպոթիրեոզով տառապող ամեն յոթերորդի մոտ հանդիպում է դեպրեսիա:
- Ովքե՞ր են հաճախ հիվանդանում դեպրեսիայով:
- Ավելի հաճախ կանայք, քան՝ տղամարդիկ:  Թե ինչո՞ւ կանայք, մինչև հիմա  լիարժեք պարզաբանված չէ, ըստ որոշ հեղինակների, այն կապված է հորմոնալ, վերարտադրողական, գենետիկ գործոնների հետ: Ավելի հաճախ, դեպրեսիան դրսևորվում է  երկարատև կամ հանկարծակի սթրեսի, խրոնիկ հիվանդությունների,  վնասակար սովորությունների ֆոնի վրա: 
- Ի՞նչ միջոցներով է հնարավոր կանխարգելել դեպրեսիվ երևույթները:
- Դեպրեսիան կանխարգելելու համար անհրաժեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը, օգտակար է պոզիտիվ մտածելակերպը, շատ կարևոր է ճիշտ ձևով պայքարել սթրեսային գործոնների դեմ: Կանխարգելիչ միջոցներից է նաև Առողջ ապրելակերպը: Պետք է ճիշտ կազմակերպել օրվա և հանգստի ռեժիմը՝ քնի ռեժիմի կարգավորում, ճիշտ սննդակարգը, ֆիզիկական աշխատանքը, սպորտը, մաքուր օդը, արևի ճառագայթները, որոշ դեղորայքների կիրառման սահմանափակումը և այլն: 
- Ի՞նչպես կարելի է բուժել այս հիվանդությունը:
- Առաջին հերթին, պետք է պարզել դեպրեսիայի պատճառը: Բուժումը կախված է դեպրեսիայի տեսակից՝ առաջնայի է, թե՞ երկրորդային: Ապա պետք է նկատի ունենալ ծագումը՝  էնդոգեն է (ներածին), թե՞ փսիխոգեն (հոգեբանական ծագում ունեցող): Էնդոգենի դեպքում բուժման մեջ պետք է  օգտագործել հակադեպրեսանտներ, իսկ փսիխոգենի դեպքում, բացի հակադեպրեսանտներից, նաև՝ հոգեթերապիա:
 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր