13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել         12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....      12:20 - «Սասնա ծռերի» անդամի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում. պաշտպանի բողոքը    

04 հոկ 2016 10:08

Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը խոր արմատներ ունի․«Իրատես»

 
«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը բավականին խոր արմատներ ունի։ Իրականում դա նախագահ-պաշտպանության նախարար հակասության վերջին «արարն» էր։
Ասում են նաև՝ ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարն ընդգծված անհամաձայնություն է հայտնել նախագահի այս կամ այն գործողության առնչությամբ, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարություններն էլ վերջակետ են դրել Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան տանդեմին։

Այսուհանդերձ, վերջինս հաստատ անգործ չի մնա. ասում են՝ առաջիկայում նախկին նախարարը «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր