22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

05 հոկ 2016 19:37

Նոր մանրամասներ․տեսախցիկը ֆիքսել է Քիմի վրա հարձակվողներին․ Տեսանյութ

 
armtimes.com-ը գրում է, որ Ֆրանսիայի ոստիկանությունը նոր տեղեկություններ ունի ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի վրա կատարված զինված հարձակման մասին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Բրիտանական լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ձեռք է բերել Քիմի վարձակալած տան շրջակայքում եղած անվտանգության տեսախցիկներից մեկի արձանագրած կադրերը: Գեղեցկության սրահներից մեկի տեսախցիկը նկարահանել է դրա դիմաց տեղակայված հայելին, որում արտացոլվել են փախչող ավազակները:

Բացի այդ՝ ոստիկանությունն ունի 2 տեսանյութ, որոնցում երեւում է՝ ինչպես է մի տղամարդ մոխրագույն Fiat 500-ով ողջ օրը հետեւում Քիմ Քարդաշյանին: Նրան նկատել են պապարացիները: Տղամարդն անընդհատ փակել է վերջիններիս տեսադաշտը, եւ նրանք փորձել են խոսել նրա հետ: Երբ նրան հարցրել է, թե ով է, պատասխանել է, որ ոստիկան է, սակայն, երբ փաստաթղթեր են պահանջել, նա անհետացել է: Օրվա ընթացքում նա նաեւ փորձել է մուտք գործել այն ռեստորան, որտեղ Քիմն ընտանիքի հետ ճաշել է, նաեւ ապարդյուն փորձել է նրա վարձակալած տուն մտնել: Նա մոտ 2 ժամ այդ տարածքում է եղել եւ անընդհատ դարպասներից ներս է նայել:
 
 
Պապարացիները եւս մեկ կասկածելի անձի են նկատել, որը ներկայացել է որպես լուսանկարիչ եւ փորձել է իրենցից տեղեկություններ ճշտել Քիմի մասին:

 
 Ինչպես լրագրողները հետագայում պատմել են ոստիկաններին, այդ տղամարդկանցից մեկը կովկասյան արտաքին է ունեցել:
Քիմի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին ժամը 03:00-ի սահմաններում: 5 զինված անձիք ոստիկանական համազգեստով ներխուժել են Քիմի վարձած տուն, դռնապանից ճշտել են՝ որն է նրա սենյակը եւ կապել են նրան: Գողերը կապել են նաեւ Քիմին եւ նրա սենյակից տարել են մոտավորապես 16 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4,5 մլն դոլար արժողությամբ ամուսնական մատանին:
Քիմին օգնել է այդ պահին տանը եղած ընկերուհին՝ ոճաբան Սիմոնա Արաուչոն: Նա փակվել է լոգարանում եւ զանգել թիկնապահ Պասկալ Դյուվյեին, որը Քիմի քույրերի՝ Քորթնիի եւ Քենդալի հետ է եղել: Նա արագ տեղ է հասել, սակայն ավազակներն արդեն այնտեղ չեն եղել:
Դեպքի ժամանակ Քիմի երեխաները՝ 3-ամյա Նորթը եւ 10 ամսական Սեյնթը, նրա հետ չեն եղել:
Կողոպուտից հետո Քիմն անմիջապես Նյու Յորք է վերադարձել անձնական ինքնաթիռով: Նրան այնտեղ ուղեկցել են 20 թիկնապահներ:   


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր