Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

05 հոկ 2016 18:14

Դատական նիստին բավարար հիմքեր կներկայացվեն՝ Կարո Եղնուկյանին ազատ արձակելու համար. Տեսանյութ

Հոկտեմբերի 5-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն էին «Սասնա Ծռեր»-ի գործով ձերբակալված Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը և Կարո Եղնուկյանի եղբայր Գրիգոր Եղնուկյանը: 
Վաղը դատարանը քննելու է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կալանավորման որոշումը փոխելու հարցը։ Կարո Եղնուկյանը մեղադրվում է Սասնա ծռերի կողմից պատանդներ վերցնելուն, շենք-շինություններ զավթելուն աջակցելու մեջ։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդում է՝ դատական նիստին  բավարար հիմքեր կներկայացվեն՝ ակտիվիստին ազատ արձակելու համար։
«Մեղադրանքը ընդհանրապես անհեթեթ է՝ տեղեկություն տարածելը, տեղեկություն հրապարակել, հավաքներ կազմակերպել և ինչ-որ բան ցանկանալն է: Այս բոլորն անազատություններ են, իրավունքներ են, որ պետությունը պետք է պաշտպանի, մինչդեռ մեր պետությունը մեղադրանք է առաջադրում: Մենք պատրաստվել ենք մեկ միլիոն դոլարից ավել անշարժ գույք գրավ առաջարկել, որ որևէ խնդիր չլինի դատարանի կամ դատավորի կամ որևէ պաշտոնյայի համար, որ Կարո Եղնուկյանը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել»,- ասաց պաշտպանը:
Կարող Եղնուկյանի աջակիցների խոսքով, բացի սա այլ ծանրակշիռ հանգամանքներ էլ կան, որոնք դատարանը չի կարող հաշվի չառնել։ Կարո Եղնուկյանի ազատության պահանջով հանդես են եկել միջազգային կազմակերպություններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, մարդու իրավունքների նախկին երկու պաշտպանները, նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի նամակը։ Նկատենք, որ Կարո Եղնուկյանը ԱՄՆ քաղաքացի է:
 
 Տեսանյութը՝ 1in.am-ի
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր