17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

08 հոկ 2016 09:50

Տարոն Մարգարյանը պատրաստվում է եկող ընտրություններին․ Ջարդվեցին քաղաքապետ դառնալու Գագիկ Բեգլարյանի հույսերը․ «Հայկական ժամանակը»

 
«Հայկական ժամանակը» գրում է․ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել Է պատրաստվել եկող տարվա ընտրություններին։ Տեղեկացնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս հետո տեղի են ունենալու նաև Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրություններ։ Տարոն Մարգարյանը թե իշխանության մեջ, թե՛ հասարակական շրջանակներում ամեն ինչ անում Է իր վերընտրվելը ապահովելու համար։ Այսօր կարծես թե նրա դիրքերն ավելի ամուր են, քանի որ հավանական թեկնածուների դիրքերն են թուլացել։ Վերջին պաշտոնանկությունից հետո ջարդվեցին քաղաքապետ դառնալու Գագիկ Բեգլարյանի հույսերը։ Կադրային վերջին փոփոխություններից հետո նվազել են նաև Մհեր Սեդրակյանի և Հովիկ Աբրահամյանի իրենց որդիներին քաղաքապետ դարձնելու հույսերը։ Եվ այս ամենը գիտակցելով, Տարոն Մարգարյանը մեծ թափով սկսել Է ևս մեկ անգամ քաղաքապետ դառնալու գործընթացը։ Հիշեցնենք, որ նա Երևանի քաղաքապետն Է 2011-ից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր