23:06 - Օրվա խորհուրդ.Փետրվարի 19         22:52 - Հնդկական քաղցրավենիք՝ Րավա լադու, նուրբ և յուրահատուկ (բաղադրատոմս,տեսանյութ)      21:00 - Թրամփն ու Ստալինը՝ «մեկ մարմին, մեկ հոգի»    

08 հոկ 2016 12:55

Օբաման քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

loading...
 
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախատեսված ժամանակից շուտ քվեարկել է երկրի նախագահի ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-­ն:

ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 7­ին եկել է Չիկագոյի ընտրատեղամասերից մեկը: Նշվում է, որ Օբամայի տրամադրությունը բարձր է եղել, նա կատակներ է արել իր ծննդյան տարեթվի վերաբերյալ և ընտրատեղամասի աշխատակցին հայտարարել է, որ «սկսել է սափրվել ընդամենը մի քանի տասնամյակ առաջ»:

Քվեարկության համար նախատեսված սարքին մոտենալիս նա հետաքրքրվել է` արդյոք ներկաները կտեսնեն, թե ում օգտին է ինքը քվեարկում:

Հարցին, թե ում օգտին է քվեարկել` նախագահը քմծիծաղ է տվել: ԱՄՆ առաջնորդը հուլիսին համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաղթելու է Հիլարի Քլինթոնը: Նա նաև հայտարարել էր, որ պատրաստ է «էստաֆետը հանձնել Քլինթոնին»` նշելով, որ նա «գլուխ կհանի երկրի նախագահի դերում»:

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր