Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

10 հոկ 2016 10:02

ԲՀԿ-ն Գյումրիի ընտրությունները կվիճարկի դատարանում

Գյումրու թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նիստը բավական լարված ընթացք է ունեցել: Հանձնաժողովի նիստում «Բալասանյան դաշինքը» 17 մանդատ է ստացել՝ բացարձակ մեծամասնություն կազմելով Գյումրիի ավագանիում: Այս որոշումը զայրացրել էր նիստին ներկա գյումրեցիներին, իսկ ընդդիմադիր ուժերն էլ խոսում են ակնհայտ խախտումների մասին: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփելով Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները հայտարարեց, որ «Բալասանյան դաշինքը» 17 մանդատ է ստացել և բացարձակ մեծամասնություն կազմել Գյումրիի ավագանիում, ինչը բավականին մեծ աղմուկ էր առաջացրել: Կխնդրենք մանրամասնել տեղի ունեցածը, քանի որ ներկա եք եղել այդ նիստին:
-Ընտրատարածքային հանձնաժողովն ակնհայտ  անհասկանալի քվեարկություն իրականացրեց և  իբրև, որոշում կայացրեց: 
Քվեարկությունը չկայացավ, ով էր անցել պարզ չէր: Պահանջեցինք կրկնակի քվեարկություն որպեսզի հասկանանք հանձնաժողովի անդամները վերջիվերջո ի՞նչ քվեարկություն են արել՝  պահանջը չբավարարվեց: Եթե որևէ մեկը կասկածում է, որ եղել է քվեարկություն, ապա  համացանցում արդեն կան տեսագրությունները, կարող են նայել և իրենք ինքները համոզվեն: 
Պատշաճ քվեարկութուն չի եղել, այն ինչպես ընթացակարգն է պահանջում՝ դեմ, կողմ, ձեռնպահ ձայներով չի ընդունվել: 
Ամբողջը տեսագրված է, որ ոչ մեկ ձեռք չի բարձրացրել: Մեկ հոգի  ձեռնպահ է եղել, մեկ հոգի ձեռք է բարձրացրել, մնացածները  բացարձակապես չեն քվեարկել: Այնուհետև սեղանից հեռացել է հանձնաժողովի նախագահը  և հայտարարել իբրև քվեարկության արդյունքները՝ 6 կողմ մեկ ձեռնպահ: Սակայն, այդ քվեարկությունը ներկա լրագրողներից, պատգամավորներից, ավագանու անդամներից և բազմաթիվ այլ ներկաներից ոչ մեկ չի տեսել:
Քանի որ քաղաքական մեծամասնության շտաբի ղեկավարը և ԿԸՀ նախագահը արդեն հայտարարել էին թե ով է հաղթել, տարածքային հանձնաժողովն ով է, որ այդ նույն հայտարարությունը չկրկնի: Խախտումով պարզապես կրկնեցին՝ հաստատեցին  այն հայտարարությունն որն արվել էր մինչ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Ընտրությունները կայանալու երկու ձև կա՝  մեկը ընտրողների քվեների արդյունքների հիմման վրա է լինում, եթե դա չի բավարարում քաղաքական մեծամասնությանը, ապա գործում է գերակա օրենքը՝ քաղաքական մեծամասնության շտաբի պետի հայտարարությունը, ինչը և տեղի ունեցավ Գյումրիյում:

-ԲՀԿ-ն ինչպե՞ս կվարվի, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
-Կարող եմ  ասել, որ քվեարկություն չի կայացել հանձնաժողովում, ինչպե՞ս են որոշելու ովքեր են անցել ավագանի և ով է դարձել քաղաքապետ ինձ համար հարցական է: Մենք դա վիճարկելու ենք վարչական դատարանում, սահմանադրական դատարանում և գնալու ենք մինչև վերջ:
 
Զրուցեց՝ Դիանա Մանուկյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր