23:06 - Օրվա խորհուրդ.Փետրվարի 19         22:52 - Հնդկական քաղցրավենիք՝ Րավա լադու, նուրբ և յուրահատուկ (բաղադրատոմս,տեսանյութ)      21:00 - Թրամփն ու Ստալինը՝ «մեկ մարմին, մեկ հոգի»    

14 հոկ 2016 11:33

Անկարայում աշխատանքից ազատվել են 189 դատախազ և դատապաշտպան

loading...
 
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում սկիզբ առած անվտանգության միջոցառումների և կադրային զտումների շրջանակներում այս անգամ աշխատանքից ազատվել է Անկարայի դատախազության 189 աշխատակից՝ դատախազներ և դատապաշտպաններ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր