17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

14 հոկ 2016 17:30

Սկանդալ ԵԽԽՎ-ում՝ հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ

Tert.am-ը գրում է.
Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովի նստաշրջանին կրքերն այնքան են թեժացել, որ անգամ արձանագրվել է սկանդալ ԵԽԽՎ-ում հայաստանյան, ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ։ 
Մասնավորապես, երբ Պեդրո Ագրամունտն անջատել է ելույթ ունեցող Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի խոսափողը, վերջինս հայտարարել. «Ես ուզում եմ իմ մտքերն ու մտահոգությունները կիսել իմ գործընկերների հետ, ինչո՞ւ եք բերանս փակում»։
Իսկ սկանդալի առիթը ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթն էր, որը վերաբերում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ` մեղադրվելով կաշառակերության ու փողերի լվացման մեջ:
Ավելի կոնկրետ` նա մեղադրվում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։  
Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեի գործով Միլանի դատախազությունը հարուցել է քրեական գործ:
Նաիրա Կարապետյանն ասել է, որ այդ ելույթը ինտրիգային է եղել այնքանով, որ թեման իսկապես անհանգստացնող է ու կցնցի ողջ վեհաժողովը։ 
Ապա, Նաիրա Կարապետյանը, պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆիկ Հուսեյնովի` հայաստանյան «կրիմինալ իշխանությունների ու հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման կրիմինալ ընտրությունների մասին» մեղադրանքներին` ասել է, որ կրիմինալ իշխանությունը Ադրբեջանում է՝ իր բռնապետ նախագահով հանդերձ:
Սակայն նիստը վարող Պեդրո Ագրամունտը գտել է, որ հայ պատվիրակը այս թեմայով չի խարող խոսել ու անջատել է նրա խոսափողը: 

Իսկ դրանից առաջ էլ նա անջատել էր ԵԵԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մյուս անդամի՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ով տեղից հայտարարել է, որ նա ևս Ադրբեջանի լոբբիստն է, ինչպես Վոլոնտեն:
 
 





loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր