17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

15 հոկ 2016 16:22

Թուրքիայում 59 ոստիկան է ձերբակալվել

 
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության շրջանակներում իրականացվող ձերբակալությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետախուզա-որոնողական գործողությունների շրջանակներում ձերբակալվել է 59 ոստիկան, որոնցից  5-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետեր են:

Ձերբակալված ոստիկանները մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ, քանի որ նրանց բջջային հեռախոսներում հայտնաբերվել է ByLock բջջային հավելվածը, որը համարվում է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոցը:

Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ: Գյուլենը հերքել է հեղաշրջման փորձին իր մասնակցությունը:


loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր