Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

22 հոկ 2016 22:09

Լավատեսը վստահ է, որ դժվարությունը հաղթահարելի է, վատատեսը սպասում է անհաջողության

Լավատեսության և վատատեսության հոգեբանության իմացությունն արդիական է: Եվ լավատեսությունը, և վատատեսությունը դրսևորվում են մարդու կենսագործունեության տարբեր ոլորտներում, ազդեցություն ունենում մարդու առողջության և բարեկեցության սուբյեկտիվ մակարդակի վրա: 18-րդ դարում Լեյբնիցը լավատեսությունը բնորոշում է որպես «բարին հաղթում է չարին», ավելի ուշ Շոպենհաուերը վատատեսությունը սահմանում է` տառապանքը գերակշռում է երջանկությանը: 
 
Լավատեսության և վատատեսության ֆենոմենը միշտ է հետաքրքրել, սակայն վերջին ժամանակներս ավելի բուռն է ուսումնասիրվում, հատկապես ամերիկյան հոգեբանության մեջ: Լավատեսի  և  վատատեսի հայտնի  օրինակ է մարդու  դատողությունը  բաժակի   մասին. Լավատեսի համար այն կիսով  չափ  լիքն է, վատատեսի համար` կիսով  չափ  դատարկ:
 
Լավատեսության և վատատեսության ուսումնասիրությունները զուտ տեսական հետաքրքրություն չեն վայելում, այլ խորապես կապված են առողջության, հոգեբանության և սթրեսի հոգեբանության հետ: Պարզվում է` լավատեսությունը նպաստում է սթրեսի ցածր մակարդակին, նվազեցնում է դեպրեսիայի ցուցանիշը, օգնում է կյանքի դժվարությունների հաղթահարմանը, ապահովում է առողջության բարձր ցուցանիշ: Հետևաբար, լավատեսության զարգացումը հնարավորություն է տալիս կանխել դիսթրեսը, դեպրեսիան, նպաստում է մոտիվացիային, պոզիտիվ մտածողությանը, սթրեսների  հաղթահարմանը: Ասում են` լավատեսը վստահ է, որ դժվարությունը հաղթահարելի է, վատատեսը  սպասում  է անհաջողության: Այս  մեխանիզմը  օգնում է  հասկանալ սթրեսի հաղթահարման միջոցները:
Ըստ Սելիգմանի` լավատեսությունը մտածողության ոճ է, որի դեպքում անհաջողությունները պատահական են և ոչ մշտական ժամանակի առումով, լավ իրադրությունները` օրինաչափ և բնական: Իսկ վատատեսության դեպքում անհաջողությունը սովորական է, լավ իրադրությունները` պատահական: 
Նշենք նաև, որ Հեյդեգերն  առանձնացնում է երկու  պոտենցիալ հնարավորություն` սպասում, որ լավ դեպքեր կլինեն, ինչը բնորոշ է լավատեսին, և սպասում, որ վատ բան է լինելու, որն էլ բնութագրական է վատատեսին:
 
ԵՂԵՔ ԼԱՎԱՏԵՍ. լավատեսը կենսուրախ է լինում, բարձր աշխատունակություն և լավ տրամադրություն է ունենում, էներգիայով լի է, հաստատում է, որ աշխարհը հրաշալի է, յուրաքանչյուր իրավիճակից ելք կա, գրավում է մարդկանց, արդյունավետորեն հաղթահարում է սթրեսը, պահպանում առողջությունը: 
 
Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար
հ.գ.թ. Սոնա Հարությունյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր