13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել         12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....      12:20 - «Սասնա ծռերի» անդամի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում. պաշտպանի բողոքը    

24 հոկ 2016 21:00

Որ հիվանդությունների ախտանշան կարող է լինել քրոնիկ հոգնածությունը

Մարդիկ իրենց հոգնածության մեջ հաճախ մեղադրում են լարված ապրելակերպը և սովորաբար դա իսկապես այդպես է լինում: Սակայն ինչ անել, եթե հոգնածությունը դարձել է մարդկանց կյանքի անբաժանելի մասը:
 
Գերհոգնածության դեպքում առաջինը, որը մարդը պետք է անի, հանգստանալն է, սակայն ոչ բոլորն են հետևում այս պարզ խորհրդին: Ընդ որում՝ պարտադիր չէ արձակուրդ կազմակերպել և քնել օրեր շարունակ: Բավական է մի քանի շաբաթ սովորականից 90 րոպե ավել քնել, ուտել առողջ սնունդ, օգտագործել ավելի շատ հեղուկ, հրաժարվել ալկոհոլից ու կոֆեինից և ընդունել վիտամիններ: Եթե այդ ընթացքում հոգնածության զգացողությունը չանցնի, ապա այն ամենայն հավանականությամբ  որևէ հիվանդության ախտանշան է և բժշկին այցելելու ժամանակն է:
 
Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը, նույնիսկ այս հոդվածի վրա հիմնվելու դեպքում, կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ուստի խորհուրդ է տրվում խորհրդակցել միայն բանիմաց բժշկի հետ:
 
Անեմիա (սակավարյունություն)
 
Անեմիայի հետևանքով առաջացած հոգնածությունը պայմանավորված է լինում արյան մեջ կարմիր գնդիկների ցածր մակարդակով, որոնք հագեցնում են օրգանիզմի հյուսվածքներն ու բջիջները թթվածնով: Անեմիայի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած վիտամինների ու երկաթի պակասից, արյան կորստից, մինչև լուրջ քրոնիկ հիվանդությունները: Երկաթի պակասն ամենից հաճախ հանդիպում է կանանց մոտ դաշտանի, հղիության կամ երեխային կերակրելու ընթացքում:
 
Ախտանշանները
 
Հիմնական ախտանշանն է մշտական հոգնածությունը: Կարող են նաև նկատվել սրտի զարկերի ռիթմի արագացում, ուշադրության կենտրոնացնման կորուստ և քնի խանգարումներ: Ընդ որում՝ նույնիսկ պարզ վարժությունները, ինչպիսիք են աստիճաններով բարձրանալը կամ երկար քայլելը, կարող են տրվել մեծ դժվարությամբ:
 
Ախտորոշումը
 
Արյան մեջ կարմիր գնդիկների մակարդակը պարզելու համար հարկավոր է արյան ընդհանուր անալիզ հանձնել:
 
Վահանաձև գեղձի հիվանդություններ
 
Վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են նյութափոխանակությունը, ուստի երբ դրանց արտադրությունը խանգարվում է, խանգարվում է նաև ամբողջ օրգանիզմի նյութափոխանակությունը:
 
Ախտանշանները
 
Հիպերթիրիոզի (վահանաձև գեղձի հորմոնների չափազանց առատ արտադրություն) դեպքում նկատվում են մկանային հոգնածություն ու թուլություն ազդրերի հատվածում: Բացի այդ, կարող են նկատվել նաև քաշի կորուստ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, մշտական ծարավի զգացողություն և դաշտանային ցիկլի հաճախականության նվազում: Այս խնդիրը հիմնականում հանդիպում է 20-30 տարեկան կանանց մոտ, սակայն կարող է առաջանալ նաև ավելի տարեց կանանց և տղամարդկանց մոտ:
 
Հիպոթիրիոզը (վահանաձև գեղձի հորմոնների պակաս) առաջացնում է հոգնածություն, կենտրոնացման վատացում և մկանային ցավեր նույնիսկ աննշան ֆիզիական ծանրաբեռնվածության դեպքում: Հորմոնների պակասի դեպքում մարմնի քաշն ավելանում է, դաշտանային ցիկլերը դառնում են ավելի հաճախակի և հիվանդը մրսում է նույնիսկ տաք եղանակին:
 
Ախտորոշումը.
 
Մեկ կամ մի քանի ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ և հանձնել արյան համապատասխան անալիզները: Վահանաձև գեղձի հիվանդությունները բավական հեշտ են բուժվում, եթե բուժումը ժամանակին է իրականացվում:
 
Շաքարայի դիաբետ
 
Ամեն տարի աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդու մոտ ախտորոշվում է երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Այս հիվանդության դեպքում մարդու օրգանիզմը սխալ է օգտագործում գլյուկոզան՝ կուտակելով այն օրգանիզմում: Երբ գլյուկոզայի անհրաժեշտ քանակությունը չի վերարտադրվում, օրգանիզմը չի ստանում այդքան անհրաժեշտ էներգիան, ինչի հետևանքով էլ առաջանում է հոգնածության զգացողությունը:
 
Ախտանշանները
 
Բացի մշտական հոգնածության զգացողությունից, երկրորդ տիպի շաքարային դիաբետի ախտանշաններից են հաճախակի միզելու ցանկությունը, ծարավի ու քաղցի զգացողությունը, դյուրագրգիռությունն ու մշուշոտ տեսողությունը:



 
Ախտորոշումը
 
Հիվանդությունը կարելի է ախտորոշել արյան անալիզի միջոցով:
 
Դեպրեսիա
 
Դեպրեսիան այն հիվանդություններից է, որոնք ազդում են ախորժակի, օրակարգի, քնի որակի, ինչպես նաև կյանքի հանդեպ մարդու վերաբերմունքի և շրջապատի հետ նրա շփման վրա: Առանց համապատասխան բուժման դեպրեսիան կարող է տևել երկար տարիներ:
 
Ախտանշանները
 
Յուրաքանչյուր մարդու մոտ դեպրեսիան տարբեր կերպ է դրսևորվում, սակայն կան որոշ ընդհանուր ախտանշաններ: Դրանք են քնի խանգարումները, ախորժակի, հիշողության ու ուշադրության կենտրոնացման վատացումը, հետաքրքրության կորուստը, կյանքից հաճույք ստանալու ունակության կորուստը, ինչպես նաև անօգնականությունն ու շրջապատի հանդեպ մշտապես բացասական տրամադրվածությունը:
 
Ախտորոշումը
 
Դեպրեսիաների դեպքում արյան անալիզը բացարձակապես ապարդյուն կլինի: Վերոնշյալ ախտանշանների հայտնաբերման դեպքում, եթե դրանք երկու շաբաթից ավել են տևում, հարկավոր է խորհրդակցել հոգեբանի հետ: Կարճատև զրույցի ընթացքում մասնագետը կարող է տալ հստակ ախտորոշումն ու նշանակել անհատական բուժման կուրսը:
 
Ռևմատոիդ արթրիտ
 
Սա աուտոիմունային հիվանդություն է, որը ոչ միշտ է հնարավոր ախտորոշել վաղ փուլերում: Սակայն կան որոշ ախտանշաններ, որոնց դեպքում հարկավոր է անմիջապես բուժզննում անցնել: Ռևմատորիդ արթրիտն առաջանում է իմունային համակարգի սխալ աշխատանքի պատճառով, ինչի հետևանքով վտանգվում են ոսկորների ու հոդերի առողջ հյուսվածքները:
 
Ախտանշանները
 
Եթե, հոգնածությունից բացի, մարդն ամեն առավոտ առնվազն մեկ ժամվա ընթացքում զգում է հոդերի աշխատանքի ու շարժունության վատացում, ինչպես նաև զույգ միանման հոդերի, ինչպիսիք են ծնկահոդերը, արմունկներն ու դաստակները, բորբոքումներ ու ուռածություն, ապա նրա մոտ հնարավոր է առաջանում են լուրջ խնդիրներ:
 
Ախտորոշումը
 
Հիվանդության առկայությունը կարող է որոշել բժիշկ-ռևմատոլոգը, ինչպես նաև արյան հատուկ անալիզը, որը որոշում է ռևմատոիդ գործոնի առկայությունը: Անալիզի դրական արդյունքով մարդկանց մոտ 80%-ի մոտ հետագայում կարող է առաջանալ ռևմատոիդ արթրիտ, սակայն ինքնուրույն ախտորոշել ոչ մի դեպքում չի կարելի:
 
Քնի օբստրուկտիվ ապնոէ
 
Այս հիվանդության դեպքում հիվանդը հաճախ արթնանում է գիշերվա ընթացքում և առավոտյան իրեն հանգստացած չի զգում: Ապնոէն բնորոշվում է քնի ընթացքում շնչառության կարճ ընդհատումներով: Խնդիրը վերին շնչառական ուղիների յուրահատուկ կառուցվածքի մեջ է, որոնք քնած ժամանակ կարող են խանգարել գլխուղեղը թթվածնով հագեցնելուն: Ռեֆլեքսների շնորհիվ մարդն արթնանում է, որպեսզի կրկին շնչի և սա կարող է տեղի ունենալ գիշերվա ընթացքում մի քանի անգամ:
 
Ախտանշանները
 
Առավոտյան հոգնածությունն ու առույգության բացակայությունը քնի ընթացքում ապնոէին բնորոշ ախտանշաններից են, սակայն ոչ հիմնականները: Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել ուժեղ խռմփոցին, քանի որ հենց այն է համարվում այս հիվանդության հիմնական ախտանշանը:
 
Ախտորոշումը
 
Ապնոէն ախտորոշելու համար սովորաբար հիվանդը քնում է մասնագետների ու հատուկ սարքավորումների հսկողության տակ, որոնք վերահսկում են նրա գլխուղեղի ակտիվությունն ու շնչառությունը քնի ընթացքում:
 
Նյութի աղբյուրը՝ med2.ru


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր