17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

24 հոկ 2016 22:30

Թուրքիայում հայերեն խոսելու «գինը». թուրքալեզու հայկական մշակութային կայքի անդրադարձը

Ստամբուլի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների կողմից հրապարակվող ermenikulturu.com (հայկական մշակույթ) կայքը բարձրաձայնել է Թուրքիայի հայ երիտասարդների ամենամեծ խնդիրներից մեկը՝ մայրենի լեզվի չիմացության հարցը: 
Կայքը նշել է, որ Արևմտյան Հայաստանի «վերջին հայերը» համարվող իրենց ծնողները, ովքեր Ստամբուլ են տեղափոխվել 1940-1950-ական թթ.-ին, Ցեղասպանությունից հետո հնարավորություն չեն ունեցել Արևմտյան Հայաստանի տարածքում հայալեզու կրթություն ստանալու, մինչդեռ այժմ Ստամբուլում մեծացող հայ երիտասարդներն ունեն հնարավորություն այցելելու հայկական համայնքային վարժարաններ:
Կայքի հեղինակները Թուրքիայի հայ երիտասարդության շրջանում հայերենի թույլ իմացության ամենամեծ պատճառը համարում են Թուրքիայի պետության կողմից կիրառվող խտրական քաղաքականությունը, որն ունի երկար տարիների պատմություն: Թերևս ամենահիշվողն ու դաժանը «Քաղաքացի, թուրքերեն խոսիր» ակցիան էր, որը ուղեկցվում էր թուրքերեն չխոսող ոչ թուրք բնակչության հանդեպ բռնաճնշումներով: 
Հոդվածում որպես խոչընդոտ նշվում է նաև հայալեզու աղբյուրների սակավությունը, մեծ քաղաքում ապրող և աշխատող մադկանց մոտ հաճախակի հանդիպող ժամանակի սղության խնդիրն ու մի շարք այլ հարցեր: 
Սակայն կայքի անձնակազմը չի սահմանափակվել այս խնդիրները մատնանշելով, այլև առաջարկել է բոլոր այս հարցերի պատասխաններն ու մատնանշել հայերեն լեզվի դասընթացների, հայկական թերթեր և գրքեր վաճառող կրպակների վայրերն, ինչպես նաև կոչ արել հայ երիտասարդներին հետևել հայկական էջերին Facebook-ի, Instagram-ի և Twitter-ի միջոցով:
Նշենք, որ Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի`կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը: 

Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ. Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար): 

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր