Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

26 հոկ 2016 18:12

Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա

 Հոկտեմբերի 26-ին «Հայացք» մամուլի ակումբում ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին և նոյեմբեր ամսին. «Այսօր մինչև օրվա վերջ տեղումները հանրապետությունում կդադարեն, հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Վերջին մի քանի օրերի տեղումները որոշակի անհանգստություն են առաջացրել հանրության մեջ: Այսօրվա դրությամբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմաններում է` բացասական շեղումով, մոտ 0,5 աստիճանով նորմայից ցածր է: Տեղումների քանակը՝ չնայած այս մի քանի օրերին, նորմայից պակաս է գրանցվել: Ամենաարտառոց բանը, որ այս օրերի համար կարելի է ասել, երեկ Ագարակում տեղացած ձյունն է»,-նշեց Զարուհի Պետրոսյանը:
 
Բանախոսը նկատեց, որ այս ձյունառատ օրերը պայմանավորված էին հյուսիսային հոսանքներով և մեզ մոտ հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից թափանցում էր երկկողմանի ցուրտ օդ, դրա համար հիմնականում նույնիսկ նախալեռնային շրջաններում՝ մինչև Աբովյան, տեղումները եղան ձյան տեսքով. «Հաջորդ պրոցեսը, որը մոտենում է հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսին, պայմանավորված է հարավային օդային հոսանքներով և հանրապետությունում սպասվում է արդեն անձրև, միայն լեռնային շրջաններում կլինի թաց ձյուն»:
 
Զարուհի Պետրոսյանն տեղեկացրեց, որ այս շաբաթվա համար ամենացածր ջերմաստիճանն այսօր ցերեկվա ջերմաստիճանն է՝ առավելագույնը 5-6 աստիճան,  իսկ վաղվանից սկսած արդեն օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում. «Վաղը մայրաքաղաքում, Արարատյան դաշտավայրում, Վայոց Ձորի նախալեռներում կլինի 13 աստիճան, ամսի 28-29-ին 14 աստիճանի կհասնի, ամսի 30-ին կնվազի 1-2 աստիճանով: Լեռնային շրջաններում բացասական ջերմաստիճան սպասվում է առաջիկա երկու օրերին, իսկ առաջիկա գիշերը կգրանցվի 0-ից 5 աստիճան ցուրտ»,-ասաց նա:
 
Անդրադառնալով ավտոճանապարհներին՝ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ գիշերային բացասական ջերմաստիճանը դարձյալ ճանապարհների առանձին հատվածների վրա կարող է մերկասառույց առաջացնել:
Ինչ վերաբերում է նոյեմբեր ամսվան, ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը շեշտեց, որ նոյեմբերն անցումային ամիս է, ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է ամսվա սկզբին, այնուհետև նվազում է. «Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը կլինի 12-13 աստիճան։ Դրանից հետո հնարավոր են համեմատաբար տաք օրեր: Տեղումները կլինեն նորմայի սահմաններում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր