Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

28 հոկ 2016 19:55

Ժպիտը քողարկում է մարդու զայրույթը, թախիծը, վախը

Եթե ցանկանում եք նվազեցնել սթրեսը, բարելավել ամուսնական հարաբերությունները, ապրել առողջ և երջանիկ կյանքով, ապա ժպտացեք:  
Ժպիտը բազմաթիվ  մեկնաբանություններ ունի. 
1.     Ժպիտը երջանկության նշան է:
2.     Ժպիտը ամրապնդում է իմունային համակարգը:
3.     Ժպտալու ընթացքում մարմնի մկանների լարվածությունը թուլանում է:
4.     Ժպիտը վարակիչ է. եթե ինչ-որ մեկը ժպտում է, դուք նույնպես ժպտում եք:
5.     Ժպիտը նվազեցնում է սթրեսը:
6.     Նույնիսկ ստիպված ժպտալը բարձրացնում է տրամադրությունը: 
Դեռևս Դարվինը նշել է, որ ժպիտը ոչ թե լավ զգացողության հետևանք է, այլ մեզ ստիպում է լավ զգալ: Գիտենք նաև, որ ժպիտը կարող է պաշտպանական լինել` թաքցնելով լարվածությունը, ագրեսիան, դեպրեսիան, սթրեսը: Պոլ Էկմանի կարծիքով, ժպիտը քողարկում է մարդու զայրույթը, թախիծը, վախը: Ժպիտը հաճախ  բացասական էմոցիաների դիմակ է: Ըստ նրա, ժպիտ նախընտրում են նաև այն պատճառով, որ երջանիկ դեմքի արտահայտությամբ հեշտ է խաբել: 
Ժպիտը նաև միջոց է դուր գալու և հաղորդակցումը հեշտացնելու համար: Ըստ Դեյլ Քարնեգիի, ոչինչ չի կարող այդչափ նպաստել հարաբերությունների դրական զարգացմանը, ինչպես ժպիտը: Այն հարստացնում է մարդկանց, ովքեր ստանում են, չաղքատացնելով նրանց, ովքեր տալիս են: Իսկ ժեստերի և միմիկայի վերլուծության հեղինակ Ալլան Պիզը նշել է, որ ժպիտը վստահություն է ներշնչում, և այն առաջինն է, որ տեսնում է զրուցակիցը:
Գիտնականները պարզել են նաև, որ ժպիտը դրական է ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա, լավացնում է հիշողությունը, մտածողությունը, նպաստում նոր գաղափարների դրսևորմանը, առույգությանը: 
Ինչ խոսք, ժպիտն ամենապարզ, հաճելի և միևնույն ժամանակ անգնահատելի նվեր է, որ մարդիկ կարող են պարգևել միմյանց:
Ժպտացող մարդը փոխում է և իրեն, և շրջապատը: 
 
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար
հ.գ.թ. Սոնա Հարությունյան
                            

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր