21:00 - Պարզ վարժություն՝ ընդամենը 3 շաբաթում բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար         20:45 - Էդ հեքիաթները որտեղի՞ց եք սերտում. քաղաքացին՝ «Ելք»–ի թեկնածուին.Տեսանյութ      20:30 - Ցավդ տանեմ, ես տնօրեններին բան չեմ ասել, ընգերներս են իմ համար աշխատում. Սամվել Ալեքսանյան    

31 հոկ 2016 11:50

Կառավարությունը նպատակադրել է 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովել․ Կարեն Կարապետյան․ Տեսանյութ

 
Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2017 թվականի բյուջեի քնարկումները։ Իր ելույթում ՀՀ վարչապետԿարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ կառավարությունը 2017թ. համար նպատակադրել է ապահովել ՀՆԱ-ի 3․2 տոկոս աճի մակարդակ։ 
 
«Հաշվի առնելով տնտեսական միջավայրը՝ մեզանից բավականին ջանքեր կպահանջվեն նշված ցուցանիշին հասնելու համար, սակայն մենք ամեն ինչ կանենք այդ ցուցանիշն ապահովելու համար: Հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: Մեր մոտեցումը հստակ է հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,- ասաց ՀՀ վարչապետը:
 
Ըստ վարչապետի՝ վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվել է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված ՌԴ-ում տնտեսական անկմամբ և պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: «Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի դեպքում անխուսափելի է եղել պետական պարտքի բարձրացումը: 2017թ. կառավարությունը իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017թ. բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանը ելույթի վերջում ասաց, որ Կառավարությունը բյուջեի հիմքում դրել է տնտեսությունը չխեղդող, հարկ- ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: «Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք է ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումներ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
 
Տեսանյութը՝ ըստ a1plus.am-ի․


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր