17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

04 նոյ 2016 11:53

Թուրքիայում արգելափակել են Facebook-ը, WhatsApp-ը, Twitter-ը և Youtube-ը

Թուրքիայում այս գիշեր ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու ղեկավարների և 9 պատգամավորների ձերբակալությունից հետո երկրի տարածքում սահմանափակվել է մի շարք ինտերնետային ռեսուրսների աշխատանքը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: 
Ընդդիմադիր կուսակցության անդամների դեմ իրականացված ոստիկանական հատուկ գործողությունից կես ժամ անց Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում բնակիչները չեն կարողացել օգտվել Facebook-ից, WhatsApp-ից, Twitter-ից և Youtube-ից: 
Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայումձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: 
Դեռևս մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:


loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր