17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

05 նոյ 2016 17:00

2013թ. համեմատ 2017թ. ՀՀ քաղաքացները 10%-ով ավելի վատ են ապրելու. տնտեսագետ

2013 թվականի համեմատ 2017 թվականին ՀՀ քաղաքացները 10%-ով ավելի վատ են ապրելու, որովհետև ՀՆԱ-ի մեջ սպառման մակարդակը 10%-ով նվազելու է: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«2017-ին՝ 2013 թվականի համեմատ մոտ 10% քիչ ենք սպառելու, այսինքն՝ մեր սպառման մակարդակը նվազեցնում ենք ՀՆԱ-ի մեջ, այն կլինի 91.2%: Հետևաբար, մեր բնակչությունը 2013 թվականի համեմատ 10%-ով վատ է ապրելու 2017-ին»- ասաց տնտեսագետը:
Տնտեսագետն անդրադարձավ մի քանի հիմնական ցուցանիշների, որոնք դրված են բյուջետային ուղերձի հիմքում, որի տրամաբանությունից ելնելով էլ կառուցվել է 2017 թվականի բյուջեն։
«Նախատեսվող տնտեսական աճը կազմում է 3,2%, որը ես բնորոշում եմ որպես իներցիոն աճ, իսկ դա եթե գնահատեմ թվային արտահայտությամբ, ապա դա 10-10,5 մլրդ կազմող ՀՆԱ-ի համար 350 մլն դոլարի հավասար գումար կկազմի, իսկ եթե դա բաշխում ենք 3 մլն մարդու վրա հավասարաչափ, յուրաքանչյուրի հաշվով 100 դոլար է կազմելու, իսկ եթե մենք հաշվի առնենք, որ մեր տնտեսության մեջ եկամուտներն անհավասարաչափ են բաշխված, հետևաբար նման աճի պարագայում լուրջ արդյունք ակնկալել չենք կարողանա»:
Անդրադառնալով ներդրումներին՝ տնտեսագետն ասած, որ բյուջեի ուղերձում գրված է, որ 2017 թվականին 19,1% են կազմելու ներդրումները ՀՆԱ-ի մեջ և դրանք 1,1%-ով քիչ են լինելու 2016 թվականի ցուցանիշներից։
«Այսինքն՝ Կառավարությունը խոսում է, որ պետք է ներդրումներն աճեն, բայց ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ նախատեսվում է, որ կկրճատվի: Սրանք բացասական միտումներ են: Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2017-ին կլինի 1,4% ինֆլյացիա: Պետական բյուջեի պակասուրդը 2016-ին կհասնի ՀՆԱ-ի 5,9 %-ի, այսինքն՝ գրեթե կրկնակի ավելի, իսկ 2017-ին այն կտրուկ իջեցվել է մինչև -2,8%»,– ասաց տնտեսագետը:






loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր