22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

07 նոյ 2016 16:14

Լուսանկարչությունն ինքնաարտահայտման միջոց է

Այն մասնագիտությունները, որոնք սերտորեն կապված են մարդ-մարդ հարաբերության հետ, այդ թվում` լուսանկարչությունը, առանձնահատուկ տեղ են հատկացնում հոգեբանությանը: Հոգեբանության դերը լուսանկարչության մեջ կարող է դրսևորվել  հետևյալում. 
-         Լուսանկարչի հոգեբանական առանձնահատկությունները, հմտությունները լուսանկարվողի հետ աշխատանքում:
-         Լուսանկարվողի հոգեբանական առանձնահատկությունները, լուսանկարվելու ցանկությունը կամ բացակայությունը:
-         Գույների ընկալումը լուսանկարում:
-         Հաջողված լուսանկարի հոգեբանական ասպեկտը:
-         Երեխայի հետ լուսանկարչական աշխատանքի հոգեբանական յուրահատկությունները և այլն:
Լուսանկարը, ինչպես և ցանկացած ստեղծագործություն, պահանջում է հսկայական ներքին աշխատանք և մեծապես կախված է անձի հոգեվիճակից, անձնային առանձնահատկություններից, հետևաբար հոգեբանությունը լուսանկարչության մեջ ունի ոչ պակաս կարևոր դեր, քան լուսանկարչական տեխնիկայի նորարությունները: Լուսանկարչի գործունեության հաջողությունը արտացոլում է նաև լուսանկարիչ-լուսանկարվող հարաբերության ձևավորման կարողությունը: Գաղտնիք չէ, որ լուսանկարչի խնդիրն է ոչ միայն ֆիքսել շրջապատող աշխարհը, այլ փոխանցել էմոցիաներ:  Այս հարցում օգնության են հասնում գույները, լուսանկարիչ-լուսանկարվող հարաբերությունը: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր գույն ունի հուզական հագեցածություն, և լուսանկարիչը կարող է այն գրագետ օգտագործել` իմանալով գույների տեսությունը: Հոգեբանական տեսանկյունից լուսանկարչությունը օգնում է ուշադրության կենտրոնացմանը, զարգացնում է իրավիճակը և երևույթները վերլուծելու կարողությունը, բարձրացնում է ինքնագնահատականը, ինքնավստահությունը, օգնում է ճաշակի ձևավորմանը, կյանքի հետաքրքիր կողմերի բացահայտմանը, ապահովում է յուրահատուկ մոտեցում աշխարհի ստեղծագործական ընկալման մեջ: 
Լուսանկարիչը ֆոտոխցիկն օգտագործում է ինչպես նկարիչը` վրձինը, որպեսզի ստեղծի կերպարներ, համապատասխան գույներով և էմոցիաներով: 
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար
 հ.գ.թ. Սոնա Հարությունյան

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր