13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել         12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....      12:20 - «Սասնա ծռերի» անդամի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում. պաշտպանի բողոքը    

07 նոյ 2016 21:30

ԱԺ պատվիրակության այցը Ժնև

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանի հետ:
-Տիկին Աճեմյան հոկտեմբերի 23-27-ը Ժնևում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովը: Հայաստանից, վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար դուք էիք մեկնել: Կխնդրենք մանրամասնել աշխատանքների ընթացքը:
- Միջխորհրդարանական միությունը միակ խորհրդարանական հարթակն է, որտեղ վեհաժողովներին մասնակցում են 170 երկրների պատվիրակներ, խոսնակներ, պատգամավորներ: Քննարկվում են այդ պահին հրատապ համարվող հարցեր, ինչպես նաև խորհրդարանականներն իրենց փորձն են փոխանակում՝ հանդիպումներ ունենում: Այս անգամ վեհաժողովի օրակարգում ընդգրկված էին հարցեր՝ մարդու իրավունքների չարաշահումներին վերաբերող, խորհրդարանականների դերը իբրև վաղ արձագանքողներ և կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին: 
Լիագումար նիստին, որտեղ ներկա էին 160 երկրների պատվիրակներ, ես ունեցա ելույթ՝ օրակարգի առաջին հարցի վերաբերյալ և ներկայացրեցի մեր երկրում սահմանադրական բարեփոխումների ընթացքը և ընտրական նոր օրենսգիրքը, ինչպես նաև բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվում են ՀՀ-ում: Ելույթումս, անդրադարձա,  նաև  Հայոց Ցեղասպանությանը և տարածաշրջանային խնդիրներին: 
Կանանց ֆորումին, անդրադարձա այն բարեփոխումներին, որոնք կապված են քաղաքական պրոցեսներում կանանց ներգրավվածության հետ: Պատվիրակները շատ էին խոսում, որ աշխարհի շատ երկրներում կին խորհրդարանականների հանդեպ բռնություններ են իրականացվում և քննարկում այդ պրոցեսների դեմ պայքարի մասին: Ես նշեցի, որ բացի այն, որ մեր երկրում կին քաղաքական գործիչների համդեպ նման դեպքեր չեն արձանագրվել, ավելին՝ ՀՀ-ում նոր ընտրական օրենսգրքում բարեփոխումներ են իրականացվել, որի արդյունքում 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և խորհրդարանում կմեծանա:
-Ի՞նչ հանդիպումներ ունեցաք այլ երկրների պատվիրակների հետ և ի՞նչ հարցեր քննարկվեցին:
-Ինչպես միշտ, մեծ հետաքրքրություն կա հայկական պատվիրակության և Հայաստանում իրականացվոց բարեփոխումների հանդեպ: Մենք մի քանի երկրների պատվիրակություններից հանդիպման առաջարկներ ստացանք: Շվեդները, որոնք Արևելյան գործընկերության պլատֆորմի  նախաձեռնողներից են,  հետաքրքրվում էին այս ոլորտում, մեր աշխատանքներից: Ես ներկայացրեցի և կատարվող աշխատանքները, և խոչընդոտները: Նաև խոսեցինք մեր երկրների հարաբերությունների մասով՝ խորհրդարանական ձևաչափով, ինչպես նաև սոցիալ-մշակութային առումներով:
Ամփոփելով նշեմ, որ չափազանց կարևորում եմ միջխորհրդարանական միության ձևաչափով Հայաստանի պատվիրակության աշխատանքները: Մենք հանդիպումներ ունեցանք Ռուսական շատ մեծ պատվիրակության հետ և ասեմ, որ ինքս ներկայացված եմ ոչ միայան  խաղաղության և անվտանգության հարցերով  բյուրոյում, որտեղ առանձին ելույթով ներկայացրեցի ապրիլյան դեպքերի նկարագիրը և առհասարակ այն իրավիճակը, որը տիրում է հայ ադրբեջանական սահմանում, այլև  հանդիսանում եմ Եվրասիական խմբի մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչ, որտեղ  մենք մեր քվեարկություններով նպաստեցինք ՌԴ  խնդիրների հետ կապված բանաձևերին: Ռուսական պատվիրակության կողմից առաջարկը՝ 2017թ հոկտեմբերի վեհաժողովի նիստը անցկացնելը Սանկտ Պետերբուրգում, ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ, ինչի համար,  Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն հայտնեց մեզ՝  աջակցության համար:
 
Զրուցեց՝  Դիանա Մանուկյանը 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր