23:06 - Օրվա խորհուրդ.Փետրվարի 19         22:52 - Հնդկական քաղցրավենիք՝ Րավա լադու, նուրբ և յուրահատուկ (բաղադրատոմս,տեսանյութ)      21:00 - Թրամփն ու Ստալինը՝ «մեկ մարմին, մեկ հոգի»    

14 նոյ 2016 11:35

Սթրեսի և դիաբետի միջև առկա է պատճառհետևանքային կապ

loading...
Նոյեմբերի 14–ը  ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ համաշխարհային օրն է:
Հարցազրույց Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Շաքարային դիաբետը  որքանո՞վ է կապված  հոգեբանական գործոնների հետ:
-Շաքարային դիաբետը մտնում է հոգեմարմնական հիվանդությունների «յոթնյակի» մեջ, ինչը հիմնավորում է, որ հոգեբանական գործոնները նշանակալի դեր ունեն շաքարային դիաբետի զարգացման գործում: Հոգեմարմնական մոտեցման համաձայն, դիաբետի առաջացմանը նպաստում են տևական սթրեսները, ընտանեկան կոնֆլիկտները, վիրավորանքը, սիրո և ջերմության պահանջմունքների անբավարարվածությունը: Հուզական ոլորտի նմանատիպ խնդիրները երբ մարդը փորձում է լուծել սննդի միջոցով, սնունդը դառնում է հաճույքի աղբյուր և նպաստում շատակերությանը, ճարպակալմանը, արյան մեջ շաքարի ավելացմանը, արդյունքում` շաքարային դիաբետ ախտորոշմանը: Իհարկե, խոսքը գնում է երկրորդ տիպի դիաբետի մասին:
-Նշեցիք հուզական ոլորտի մասին,  արդյոք դեպրեսիան դեր ունի՞ շաքարային դիաբետի դեպքում:
-Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տվյալներով, դիաբետով պացիենտների շրջանում դեպրեսիայի կլինիկական ախտանշանները կազմում են  31%, իսկ դեպրեսիայով պացիենտների մոտ դիաբետի զարգացումը բարձր է 65%–ից: Սթրեսի և դիաբետի միջև էլ առկա է պատճառհետևանքային կապ: Մի կողմից, սթրեսն ընդունակ է առաջացնել դիաբետ, մյուս կողմից` դիաբետի առկայությունը նպաստում է սթրեսային վիճակին: Գաղտնիք չէ, որ տևական սթրեսն էլ կարող է հանգել դեպրեսիայի առաջացմանը: Հետևաբար, առաջնահերթ են դառնում սթրեսների կառավարումն ու սթրեսակայունության զարգացումը: 
-Ձեր խորհուրդը՝ շաքարային դիաբետը հոգեբանական տեսանկյունից կանխարգելելու համար:
-Ցանկացած դեպքում շատ կարևոր է առողջ կենսակերպը` ճիշտ սննդակարգ, չափավոր ֆիզիկական ակտիվություն, վատ սովորույթներից հրաժարում, հույզերի կարգավորում, սթրեսների կառավարում, դրական մտքերի գերակշռում: Այս ամենն անհրաժեշտ է կիրառել և կանխարգելման, և  շաքարային դիաբետ ախտորոշման առկայության դեպքում: 
 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր