13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

15 նոյ 2016 19:24

Ժողովրդական փորձված ու արդյունավետ միջոցներ՝ արյան ճնշումը կարգավորելու համար

Արյան գերճնշումը շատ անկանխատեսելի հիվանդություն է, որի դեպքում ճնշումը կարող է բարձրանալ ամենաանսպասելի ու անհարմար պահին: Սա նշանակում է, որ մարդու ինքնազգացողությունը կարող է վատանալ այն պահին, երբ չկա ոչ մի դեղամիջոց կամ դեղատուն գնալու ժամանակ ու հնարավորություն: Նման դեպքերում կարող են օգնության հասնել ճնշման կարգավորման ժողովրդական միջոցները:
Արյան գերճնշում ունեցողների տանը պարզապես անփոխարինելի է խնձորի քացախը, քանի որ այն նպաստում է արյունատար անոթների մաքրմանն ու առողջացմանը, բարելավում է արյան մակարդելիությունն ու էրիթրոցիտների արտադրությունը: Հարկավոր է մի բաժակ ջրին ավելացնել 2 թեյի գդալ խնձորի քացախ և խմել օրական 2-3 անգամ: Արյան բարձր ճնշման դեպքում շատ արդյունավետ են նաև քացախով կոմպրեսները: Անհրաժեշտ է կտորը թրջել քացախի մեջ և 5-10 րոպե դնել այն կրունկներին: Սակայն հարկավոր է հստակ ստուգել ճնշումը և երբ այն հասնի նորմային, դադարեցնել պրոցեդուրան:
Մեկ բաժակ կեֆիրին ավելացրած մեկ թեյի գդալ դարչինը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել արյան գերճնշումով տառապողների համար: Այս խառնուրդը խորհուրդ է տրվում խմել քնելուց առաջ:
Շատերի տանը կարելի է գտնել թեյի սունկ, որի մեկշաբաթյա թուրմը կօգնի իջեցնել բարձր ճնշումը: Թուրմը հարկավոր է խմել օրական 3-4 անգամ՝ ուտելուց մոտ մեկ ժամ առաջ, կես բաժակ:
Արյան ճնշումն իջեցնելու հիանալի միջոց է նաև թզի եփուկը, որը նաև բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթայի համակարգի վրա: Հարկավոր է 2 ճաշի գդալ մանրացրած թզին ավելացնել մի բաժակ եռման ջուր և 30 րոպե փակ տարրայի մեջ տաքացնել տաք գոլորշու վրա: Երկու անգամ քամել և ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, կես բաժակ:
Սոխի հյութը ոչ միայն գերճնշման, այլև աթերոսկլերոզի բուժման ու կանխարգելման լավագույն միջոցներից է, որը խորհուրդ է տրվում ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց հետո, մեկ ճաշի գդալ: Հնում բժիշկները նաև խորհուրդ էին տալիս այս հեղուկն օրական 2-4 անգամ կաթեցնել ականջների մեջ: Յուրաքանչյուր ականջին հարկավոր է կաթեցնել 2-4 կաթիլ:
Արյան ճնշումը կարելի է իջեցնել նաև մեխակի (համեմունք) օգնությամբ: Հարկավոր է երեկոյան 15 հատ մեխակին ավելացնել 300 մգ տաք ջուր, ամբողջ գիշեր թրմել, իսկ առավոտյան խմել թուրմը փոքր ու դանդաղ կումերով: Կրկնել այս պրոցեդուրան ամեն օր, մինչև ճնշումը կարգավորվի:
Նյութի աղբյուրը՝ ostrovlubvi.com


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր