23:06 - Օրվա խորհուրդ.Փետրվարի 19         22:52 - Հնդկական քաղցրավենիք՝ Րավա լադու, նուրբ և յուրահատուկ (բաղադրատոմս,տեսանյութ)      21:00 - Թրամփն ու Ստալինը՝ «մեկ մարմին, մեկ հոգի»    

21 նոյ 2016 20:30

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին

loading...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին:
Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում և, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաև Եվրոպայից դուրս, Հանրապետության Նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է Խորհրդարանական վեհաժողովի դերը, որն արտացոլում է 800 միլիոն եվրոպացիների ձայնը:
Նախագահը կարևորել է Հայաստանի երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի և խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ: Այդ համատեքստում, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկխոսությանը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ:
Ընդգծելով, որ «Եվրոպական պահպանողականները» «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» հետ, որի անդամ է նաև Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ԵԽԽՎ-ում բավականին ազդեցիկ ուժ են, Յան Լիդլ-Գրեյնջերը կարևորել է Վեհաժողովի շրջանակներում Հայաստանի հետ շարունակական և ակտիվ համագործակցությունը:



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր