23:06 - Օրվա խորհուրդ.Փետրվարի 19         22:52 - Հնդկական քաղցրավենիք՝ Րավա լադու, նուրբ և յուրահատուկ (բաղադրատոմս,տեսանյութ)      21:00 - Թրամփն ու Ստալինը՝ «մեկ մարմին, մեկ հոգի»    

26 նոյ 2016 10:28

Լոս Անջելես-Մոսկվա ուղղությամբ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել հայ ահաբեկչի պատճառով․ «Հայկական ժամանակ»

loading...
 
«Հայկական ժամանակը» գրում է. «Լոս Անջելես-Մոսկվա ուղղությամբ թռչող ինքնաթիռը երեկ արտակարգ վայրէջք է կատարելԿանադայում՝ ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Այս մասին մեզ տեղեկացրեց ուղևորներից մեկը: Միջին տարիքի հայ տղամարդը թռիչքի ժամանակ սկսել է գոռգոռալ, սպառնալ, որ ահաբեկիչ է: «Ասում էր սաղիդ դեմքերը հիշում եմ, հերիք ա ինձ հետևեք, մինչև չգաք մորս բացատրեք ու ներողություն խնդրեք, ձեզ հանգիստ չեմ տալու:

Հետո բիզնես կլասի ուղևորներին էր անհանգստացնում, ասում էր՝ գնացեք ինքնաթիռի հետնամաս, սաղ իմ ասածներով ա լինելու, գողական պանյատներով»,- պատմում էր խմբագրություն դիմած մեր զրուցակիցը:
 
 
Ինքնաթիռի անձնակազմը, հասկանալով, որ վերջինս վտանգավոր է, նրան կապել են նստարանին, ապա հարկադրված վայրէջք են կատարել Կանադայի Բաֆֆին կղզում գտնվող Իքալուիթ քաղաքի օդանավակայանում, և նրան ոստիկանությունը բերման է ենթարկել հենց ինքնաթիռից»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր