21:00 - Պարզ վարժություն՝ ընդամենը 3 շաբաթում բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար         20:45 - Էդ հեքիաթները որտեղի՞ց եք սերտում. քաղաքացին՝ «Ելք»–ի թեկնածուին.Տեսանյութ      20:30 - Ցավդ տանեմ, ես տնօրեններին բան չեմ ասել, ընգերներս են իմ համար աշխատում. Սամվել Ալեքսանյան    

30 նոյ 2016 15:33

«Ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել». Մերի Հակոբյանը պատասխանում է իրեն վատաբանողներին

Հայտնի մարդկանց յուրաքանչյուր քայլ ուշադրության կենտրոնում է, նրանց հաճախ քննադատում են, հաճախ՝ գովում: Այսօր համացանցում հայտնվեց մի հրապարակում, որտեղ դերասանուհի Մերի Հակոբյանին մեղադրում էին գռեհիկ խոսելու, Նազենի Հովհաննիսյանին նմանակելու և պլաստիկ վիրահատություն անելու մեջ: Մեկնաբանություն ստանալու համար՝ BlogNews.am-ը զրուցել է դերասանուհու հետ. «Ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, եթե դիմած լինեի դրա մասին կհայտարարեի»,- նշեց դերասանուհին և անդրադարձավ բլոգերի մյուս գրառումներին:
«Մերին համացանցում շատ հաճախ է աչքի ընկնում իր՝ աղջկան ոչ վայել խոսելաոճով, մեկնաբանություններում հայհոյանքներ օգտագործելով, չափից դուրս ազատ վարքով և մամուլում իր հասցեին հնչող քննադատություններին կոպիտ պատասխանելով». բլոգերի արված հետևյալ գրառմանը դերասանուհին այսպես պատասխանեց. «Ինձ հետաքրքիր է՝ որտեղ եմ աչքի ընկել իմ խոսելաոճով, որ նման կարծիք է կազմվել: Ես գռեհիկ արտահայտություններ չեմ անում, այնպիսի վարքով եմ ապրում, որ իմ մտերիմները գիտեն: Պարզապես զարմացած եմ և չգիտեմ՝ ինչ ասեմ: Ինձ չի կարելի խառնել այն մարդկանց հետ, ովքեր ինչ ուզում, անում են, ապրում են, ինչպես ուզում են, ես այդ մարդկանց շարքին չեմ դասվում»:  
Դերասանուհին նաև խոսեց վերջերս համացանցում տարածված տեսանյութի մասին, որտեղ նարգիլե էր ծխում. «Ինձ համար ծիծաղելի է, քանի որ նարգիլեի մեջ անվայել և ոչ աղջկական պահվածք չեմ տեսնում: Չափից դուրս ազատ վարք ասելով, եթե նարգիլեն նկատի ունեին, ապա ցավում եմ այդ մարդկանց համար: Եթե դա լիներ գռեհիկ և ոչ կուլտուրական ժեստ, իհարկե չէի անի»:
Գրառման մեջ դերասանուհուն համեմատել են դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ. «Ես ոչ մեկին առհասարակ չեմ նմանակում, անգամ ժամանակ չունեմ ինչ-որ մեկին հետևելու: Ես նմանակում եմ այն մարդկանց, ովքեր ինձ համար արժեքավոր են, այսինքն՝ իմ ծնողին, իմ քրոջը»,- եզրափակեց դերասանուհին։


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր