Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

30 նոյ 2016 18:10

ՁԻԱՀ-ով ամենաշատ վարակակիրները Երևանում և Շիրակի մարզում են. Տեսանյութ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով, Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի հայաստանյան համակարգող Լենա Նանուշյանին  և ԱՀԹ Նուբարաշենի Սրբոց Նահատակած եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ Ցերեկային կենտրոնի առաջին համակարգող Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանին:

«ՄԻԱՎ-ով ապրող ամեն 2-րդը տեղյակ չէ իր վիճակի մասին, բուժում չեն ստանում, ինչի արդյունքում զարգանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը»,-նշեց Լենա Նանուշյանը: Նա նաև նշեց, որ մեր տարածաշրջանում դեպքերը գնալով աճում են: Վերջին 5-7 տարիների ընթացքում 57 տոկոս աճ է գրանցվել. «Երկու միլիոնի սահմանն անցել ենք, կեսից ավելին գրանցվել է հատկապես Ռուսաստանում»:

ՄԱԿ-ի ներկայացուցչի հավաստմամբ Հայաստանում նույնպես աճ է գրանցվել՝ հատկապես վերջին 3-4 տարիների ընթացքում:
 
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ  նկատեց. «1988-2016թթ. ՀՀ-ում արձանագրվել է 2480 դեպք: 768  հոգի  կանայք են, տղամարդիկ՝ 1714, երեխաները՝ 48: Վարակակիրների տարիքը 25-39-ն է: Բնականաբար, գրանցվել են նաև մահացության դեպքեր՝ մոտ 551 հոգի»: 
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց նաև, որ ամենաշատ վարակակիրները Երևանում և Շիրակի մարզում են: Նա ցավ հայտնեց, որ մարդիկ ավանդույթները, մոռացել են՝ ինչը նրանց համար այլևս խոչընդոտ չէ.  «Շնորհիվ բաց ու սխալ տեղեկատվության հասել ենք սրան: Հայկական ընտանիքի մոդելն էլ չկա»:
 
Տեր Շմավոնը տեղեկացրեց նաև, որ այս հիվանդների համար գործում է ԱՀԹ ցերեկային կենտրոնը, որը զբաղվում է նրանց հոգևոր կրթությամբ՝ տրվում է հոգեբանական խորհրդատվություն, ինչպես նաև աջակցություն ընտանիքներին: Կենտրոն  այցելում է 360 ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր: Կենտրոնի վայրը գաղտնի է. «Մեկ դեպք եմ հիշում: Վարակակիր կանանցից մեկն ասաց, թե ինքն Աստծո իմաստնությունն այստեղ է տեսնում:  Հարցրեցի, թե ինչո՞ւ, պատասխանեց. «Եթե ամուսնուցս չվարակվեի, Ատծուն երբևիցե չէի ճանաչի»,-պատմեց քահանան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր