Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 նոյ 2016 19:30

2017 թվականի գույներն են` կանաչը, վարդագույնը, ոսկու և արծաթի բոլոր երանգները. Աստղաբանական կանխատեսումներ. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրեց 2017 թվականի աստղաբանական կանխատեսումները:
Ըստ արևելյան հորոսկոպի` 2017 թվականը Կարմիր հրեղեն Աքաղաղի տարի է, որն իր մեկնարկը կսկսի հունվարի 28-ից մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը: 
2017 թվականի ընթացքում լինելու է երկու Լուսնի և Արևի խավարումներ. Լուսնի առաջին խավարումը տեղի կունենա փետրվարի 11-ին, իսկ Արևինը` փետրվարի 26-ին: Օգոստոսին ունենք և Արևի, և Լուսնի խավարում:

2017 թվականի գույներն են` կանաչը, վարդագույնը, ոսկու և արծաթի բոլոր երանգները: Քարերից՝ մալախիտը, զմրուխտը, որոնք յուրահատուկ դեր ունեն, բավականին օգնող քար է սապֆիրը (շափյուղան), շատ հազվագյուտ շափյուղա գոյություն ունի, որն անվանում են արևելյան զմրուխտ. սա ամենապաշտպանիչ, ամենաթալիսմանային քարն է այս տարվա ընթացքում: Իսկ մետաղներից` պղինձը, լատունը (արույր), որոնք օգտակար են:

Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով տարին հագեցած է լինելու և բավականին անակնկալներով. «Անկանխատեսելի և շատ ակտիվ տարի է սպասվում»: 2017 թվականին, թե ինչ է սպասվում Հայաստանին  Գուրգեն Հովհաննիսյանն նշեց. «Օգտվելով յուրահատուկ դիրքից, յուրահատուկ իրավիճակներից` Հայաստանը շատ խնդիրներից ուղղակի ձերբազատված է մնում: 2016 թվականից 7-ամյա յուրահատուկ փուլ է սկսվել արեգակնային հոսքի ընթացքով, այժմ տարին ղեկավարելու է Վեներան: Հայաստանի այս հատվածում մենք գտնվում ենք Երկվորյակի նշանի տակ, իսկ Մեծ Հայաստանը՝ Խոյի: Բավականին կայուն իրավիճակում ենք գտնվում: Երկվորյակների համար երջանիկ, նոր ուղիների, ազատ ստեղծագործման, արարման տարի է, բայց մենք այդ էներգիաներից շատ քիչ ենք օգտվում, վերջին տարիները դա ցույց տվեցին: Երևում է, որ նույնիսկ հինգ տոկոսով չենք օգտվում այն ամենից, ինչ մեզ տրվում է»:
 
Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրեց նաև 2017 թ. կանխատեսումները կենդանակերպի բոլոր նշանների համար։
 
Խոյ
Խոյերի համար տարին հարուստ է, լի անակնկալներով և նոր նախաձեռնություններով: Պլանների հաջող իրականացման համար անհրաժեշտ է ապավինել ներքին բնազդին և ինտուիցիային: Տարին թեև հաջողակ է, սակայն անհրաժեշտ է մեծ էներգիա՝ լիարժեք հաջողության հասնելու, և կամք՝  նոր ուղիներ հարթելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար:
 
Ցուլ
2017 թվականը ցուլերի համար հաղթանակի տարի է լինելու: Ռիսկն ու գործողությունների արագությունը կտան սպասված արդյունքը, ձեզ կլիցքավորեն կենսունակությամբ և լավատեսությամբ: Անհրաժեշտ է խանդավառությամբ իրականացնել վաղեմի մտադրությունները: Կլուծվեն ցուլերի առողջական և ընտանեկան խնդիրները: Նոր նախաձեռնություններն ու կարգավիճակի փոփոխությունը շատ կարևոր են ամբողջ տարվա ընթացքում: Այդպիսի փոփոխություները ցուլերի հաջողության և բարգավաճման բանալին են:
 
Երկվորյակ
Երջանիկ տարի է երկվորյակների համար: Կշարունակվեն նախորդ տարի սկսված հաջողությունները, կարիերայի զարգացման շատ հնարավորություններ կընձեռնվեն, պետք է շատ աչալուրջ լինել և ժամանակին որսալ հաջողությունը: Տարվա ընթացքում ստիպված կլինեք հաղթահարել մի շարք խոչընդոտներ, որոնք, սակայն, ձեզ միայն կամրապնդեն և կդարձնեն անպարտելի: Ճանապարհորդությունները և հոգևոր աճի փնտրտուքը լիովին բարենպաստ են:
 
Խեցգետին
Խեցգետինները կմտնեն իրենց կյանքի և անձի իմաստավորման նոր փուլ: Տարին հաջողակ է: Խեցգետինները գտնվելու են տիեզերական բարձր հովանու ներքո: Ջերմություն և հարմարավետություն պետք է ստեղծեն իրենց, իրենց ընկերների և հարազատների համար:
 
Առյուծ
Առյուծների հաջողությունը շարունակվում է: Տարին հաջողակ է նոր միության և գործնական փոփոխությունների համար: Գործելու և ստեղծագործելու լիակատար ազատություն կա: Նոր ուղիներ հարթելու տարի է:
 
Կույս
Կույսերը կհաղթահարեն բազմաթիվ դժվարություններ և ի վերջո կստեղծեն այն երջանկությունը, որին երկար ժամանակ պատրաստվել են: Պետք է շատ զգոն լինել բառերի և գործողությունների նկատմամբ, քանի որ սխալ հասկացված լինելու վտանգ կա:
 
Կշեռք
Կշեռքները 2017թ. կդրսևորեն իրենց ազատ և անկախ որակները: Նոր փոփոխություններ, ուղիներ և հնարավորություններ են սպասվում: Դուք կարող եք ստեղծել այն ամենը, ինչ ցանկանում եք՝ միայն ամուր կամքի և ստեղծագործական ազատության շնորհիվ: Կայուն և բեղմնավոր տարի է սպասվում: Փոփոխություններ են սպասվում նաև անձնական կյանքում: Կարող եք վերադառնալ որոշ կիսատ թողած գործերի, լուծել անձնական կյանքի դժվարությունները և զգալ իրական սիրո ուժը:
 
Կարիճ
Այս նշանի տակ ծնվածները արդեն հաղթահարել են բավականին դժվարություններ, որոնք դարձրել են նրանց ավելի ուժեղ: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են այդ դժվարությունները, 2017թ. ձեռք կբերեն ներդաշնակություն և խաղաղություն: Ժամանակն է գործել նոր ինտենսիվությամբ եւ ավելի մասշտաբային: 2017թ. կավարտվեն նախորդ 5 տարիների դժվարությունները, և կսկսվի երջանիկ շրջանը: Կարող են առաջանալ առողջական խնդիրներ: Կարիճները կտեսնեն սեփական մութ կողմերը:
 
Աղեղնավոր
Երջանիկ և հաջողակ տարի է աղեղնավորների համար: 2017թ. աղեղնավորները կհավաքեն անցած 9 տարիների ընթացքում ցանածի պտուղները: Հրաշալի տարի է հին գործերը ավարտին հասցնելու համար: Խստությունը անհրաժեշտ կլինի ճշգրիտ հարվածներ հասցնելու համար: Տարվա առաջին կեսը մի փոքր բարդ կլինի, քանի որ կվերանան ձեր ունեցած պատրանքները, կարող եք բացահայտել մի շարք կեղծիքներ, բայց սա ևս ձեր օգտին կլինի: Երկրորդ կեսը հաջող կլինի ստեղծագործական գործունեության համար:
 
Այծեղջյուր
Հրաշալի տարի է այծեղջյուրների համար: Առողջական ու ստեղծագործական բոլոր հարցերը կլուծվեն տարվա առաջին կեսին: Հաջողությունը և վերելքը պայմանավորված են ձեզ սահմանափակող մտքերից ձերբազատվելու կարողությամբ: Անհրաժեշտ է տարվա ընթացքում պահպանել լավատեսությունը և լինել ստեղծագործական պրոցեսում: Տարին թագավորական է այծեղջյուրների համար, հետևաբար պետք է ձեզ պահեք ինչպես թագավոր (թագուհի):
 
Ջրհոս
2017 թվականը ջրհոսների համար պարադոքսալ հաջողակ տարի է. տարին լի կլինի փորձություններով, որոնք դրական ազդեցություն կունենան, և ջրհոսները հաջողությամբ կհաղթահարեն դրանք: Տարին կարող է բերել անսպասելի տհաճ շրջադարձեր, որոնք, սակայն, կհետաքրքրացնեն կյանքը, միօրինակության զգացողությունը կանցնի և լիովին հավանական է, որ սկսվի հետաքրքիր արկածների շրջան: Դուք ինքներդ կհամոզվեք, թե ինչպես են փոխվել ձեր անհատականությունն ու վարքագիծն այնպես, որ ուրիշները չգիտեն՝ ձեզնից ինչ սպասել:
 
Ձուկ
Այս տարի ձկներն իրենց մեջ կբացահայտեն ինտուիտիվ ունակություններ: Տարվա ընթացքում արդեն սկսած գործերի հաջող շարունակության և նոր նախաձեռնությունների համար լավ հնարավորություններ կընձեռնվեն, որոնք ձկները կզգան իրենց ինտուիցիայով: Շատ կարևոր է հետևել սրտի ձայնին: Հունիսի 14-ից նոյեմբերի 23–ն ընկած ժամանակահատվածում մի փոքր լարված ժամանակաշրջան կլինի ձկների համար: Շփոթվածության և հուզմունքի զգացողություն կհամակի, որը կհաղթահարեք, եթե կարողանաք օգտվել ինտուիցիայից: Իսկ ինտուիցիայից օգտվելու ունակությունը պայմանավորված է զգայական ինքնաճանաչմամբ, սեփական անձի վրա մշտական աշխատանքով, ստեղծագործական գործունեությամբ և աշխարհի փիլիսոփայական ընկալմամբ: Տարվա ընթացքում դուք գտնվելու եք բարձր ուժերի պաշտպանության ներքո, այնպես որ վստահորեն կարող եք ստեղծել սեփական երջանկությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր