00:09 - Սերժ Թանկյանը Հայաստանում է.Տեսանյութ         22:30 - Օրվա խորհուրդ.Մարտի 30      21:00 - Իմ որդին Չինարիում է ծառայում իրենց համար, իսկ ինձ գործից հանել են քաղաքական հայացքների համար. գողթեցիների հարցերը վարչապետին.Տեսանյութ    

10 հուն 2016 09:15

«Հայկական ժամանակ». Իշխանությունները երկար են համոզել Արմեն Գևորգյանին, որ համաձայնի ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը

«Մեր տեղեկություններով, իշխանությունները երկար են համոզել Արմեն Գևորգյանին, որ համաձայնի ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջինս հունիսի 6-ին նշանակվեց ԱԽՔ։
Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանություններն այդ քայլին են գնացել այն մտավախությամբ, որ Գևորգյանը հանկարծ մաս չկազմի Ռոբերտ Քոչարյանի առաջիկա հավանական քաղաքական ակտիվությանը։ Վարդան Օսկանյանի կողմից «Համախմբում» կուսակցության ստեղծումը, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը, ըստ ՀՀԿ-ականների վերլուծությունների, արդեն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի մասին են ազդարարում։ Այսպիսով, իշխանությունները ցանկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործիչներից յուրաքանչյուրի վրա ազդեցության առանձին լծակներ կիրառել, որպեսզի նրանց հետ պահեն քաղաքական ակտիվությունից, որը կարող է իրենց դեմ լինել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր