17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

03 դեկ 2016 17:40

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն ունեն Սիրիայի հարցում

Բրիտանական հայտնի «Times» պարբերականում նյութ է հրապարակվել այն թեմայով, թե ինչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական կարգավորման գործընթացը սիրիական ճգնաժամի վրա:
Թուրքական «Takvim» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հոդվածը հեղինակել «Times»-ի ստամբուլյան թղթակից Հանահ Լուջինդան: Նա առաջ է քաշում այն տեսակետը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են, թե ում վերահսկողության տակ է անցնելու Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող շրջանները:
Եվ դա այն դեպքում, երբ երկու երկրների ղեկավարները սիրիական ճգնաժամի հարցում միանգամայն տարբեր կողմերին էին աջակցում: Հեղինակը, որպես իր պնդման ապացույց առաջ է քաշում այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել Էրդողանի և Պուտինի միջև հեռախոսազրույցները, Սիրիայի և մասնավորապես Հալեպի հարցի թեմայով:
«Պաշտոնական Անկարայի գլխավոր նպատակը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելն է, որը Թուրքիային թույլ կտա զսպել Սիրիայի քրդական ուժերին»:
Հոդվածագիրը նաև նշում է, որ ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիան այժմ շարժվում է դեպի «Իսլամական պետության» (ԻՊ) տակ գտնվող Սիրիայի Էլ Բաբ քաղաք: Ըստ այդ աղբյուրների՝ ԻՊ-ի զինյալներից Բաբը մաքրելուց հետո Թուրքիան կանգ կառնի և կբանեցնի դիվանագիտություն:
 
Ermenihaber


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր