14:15 - Հինգ բան, որ տղամարդիկ ցանկանում են հարաբերություններից         14:00 - Կենդանակերպի նշանների լուսավոր և մութ կողմերը      13:40 - Հայտնի է թե երբ կսկսվի մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը    

02 դեկ 2016 18:32

Վարչապետը հանրության առջև մշտապես է պատասխանտու

Հայացք մամուլի ակումբում  ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամագրվելուն ասաց, որ վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու համար Հայաստան է ժամանել նախագահի հրավերով, և բնական է, որ քաղաքական հենարան պետք է ունենա՝ ի դեմս իշխող կուսակցության «Անկախ նրանից՝ Կարեն Կարապետյանը կլինի՞ վարչապետ, թե՝ ոչ, վերջինս պետք է ապահովի ՀՀ նախագահի քաղաքական որոշումներն ու ծրագրերը, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Անդամակցելով ՀՀԿ-ին՝ արդյո՞ք նվազեց վարչապետի պատասխանատվությունը հասարակության նկատմամբ, իհարկե՝ ոչ: Ավելին՝ դեռ մի բան էլ ավելացավ, քանի որ վարչապետը հանրության առջև մշտապես է պատասխանտու: Հիշո՞ւմ եք, որ շատերն ասում էին, թե Կարեն Կարապետյանը 5-6 ամիս ընդամենը պետք է պաշտոնավարի, բայց վարչապետի ու նրա թիմի այս քայլով տեսանք, որ ժամկետները բնավ էլ 6-ամսյա չեն»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով խորհրդարանում վերջերս քննարկման դրված ու առաջին ընթերցմամբ ընդունված կուսակցությունների մասին օրենքի նախագծին, նշեց. «Մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման մոդելի, որի ժամանակ խորհրդարանին վերապահված է շատ ավելի մեծ լիազորություններ: Ինքս հակված եմ այն բանին, որ խորհրդարանում չեն կարող լինել անկախ կամ անկուսակցական պատգամավորներ: Հետևաբար շատ էական է, որ մենք նպաստենք կուսացությունների քաղաքական որակի բարձրացմանը: Կարևոր է, որ կուսակցությունները հասարակության համար նշանակալի հարցերում կարողանան որակյալ և ադեկվատ որոշում կայացնել: Իսկ այսօր մեր քաղաքացիական հասարակության լավագույն արժեքներով օժտված ու գիտելիքահեն մարդիկ, անհատները ներգրավված չեն կուսակցություններում: Միչնդեռ քաղաքացիական հասարակության այդ գիտակից զանգվածը կարող էր օգտակար լինել մեր պետությանը, և մենք ինքներս հարց պետք է տանք, թե ինչպե՞ս անենք, որ այդ մարդիկ գան կուսակցություն՝ ապահովելով քաղաքական համակարգի որակը»,- նշեց նա:
Ըստ Խոսրով Հարությունյանի կարևոր է ներկուսակցական ժողովրդավարությունը. «Հնարավոր չէ ներսում ժողովրդավար չլինել, հանրային կյանքում ժողովրդավար լինել: Կարծիքների բախումը կուսակցության ներսում կուսակցականներին կոփում դարձնում է գործիչներ: ՀՔԴՄ-ն առաջարկել էր նախընտրական ցուցակները ներկայացնելիս կուսակցությունները հրապարակեին նաև իրենց կառավարությունների կազմը: Այդ առաջարկությունը չի անցել»,-ասաց բանախոսը: 
Խոսրով Հարությունյանը կարծում է, որ կուսակցությունների գրանցման և գործունեության սահմանափակումներ չպետք է լինեն: «ԱՄՆ-ում, կուսակցության հիմնադրման պահին պահանջում են 500 անդամ, իսկ մենք գրել ենք`1000: Սահմանափակումները կուսակցությունների խոշորացման ձեւ չէ: Մեր կուսակցությունը գործում է. ո՞ւմ ենք խանգարում, թող գործեն փոքր կուսակցություններ»,- նկատեց նա: 
 
 

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր