17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

05 դեկ 2016 11:24

Սփյուռքը բավականին անջատված է Հայաստանի քաղաքական, սոցիալական իրադարձություններից. Սերժ Թանկյան

Այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանը հայտնեց, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի, որովհետեւ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից:

 

«Մեզ համար շատ կարեւոր է ստորագրողների հայ լինելը, այս հանգամանքն արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը: Բացի դրանից, սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձություններից: Սա շատ կարեւոր է մեզ համար` հասկանալու, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի շատ են անջատված, քան մենք պատկերացնում էինք: Սփյուռքահայերը շատ քիչ են հասկանում Հայաստանի իրադարձություններից, մարդիկ, որոնք քաղաքական հարցերով են զբաղված, միանում են մեր ստորագրահավաքին, իսկ մյուսները, որոնք այսպես ասած, քաղաքական  մարդիկ չեն, չեն միանում ստորագրահավաքին»,- ասաց Սերժ Թանկյանը:
Նշենք, որ ստորագրահավաքը մեկնարկել է սեպտեմբերի 21-ից:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր